Ստորին Հրազդանի ջրանցք , հանված է Երևանի սահմաններում Հրազդան գետի ձախ ափից և փակ ջրանցույցով անցնում է աջ ափ։ Երկարությունը 51 կմ[1]։

Ստորին Հրազդանի ջրանցք
Տեսակջրանցք
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԵրևան
Բարձրություն (ԲԾՄ)մոտ 1017 մետր
Երկարությունմոտ 51 կմ

Շինարարությունն ավարտվել է 1957 թ.-ին։ Ոռոգում է էջմիածնի և մասամբ Շահումյանի շրջանների 11 հզ․ հա հողատարածություն, լրացնում Քասաղ գետի ջրերը, որով էլ ոռոգվում են Աշտարակի և Ապարանի շրջանների հողատարածությունները։ Ջրանցքի սկզբնամասում ջրի ծախսը 14 մ³/վրկ է։ Ջրանցքի վրա կան հիդրոտեխ․ կառույցներ։ Հունը երեսպատված է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 115 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 148