Սերգեյ Խրիստիանովիչ
Սերգեյ Ալեքսեևիչ Խրիստիանովիչ (ռուս.՝ Сергей Алексеевич Христианович, նոյեմբերի 9, 1908[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 28, 2000, Մոսկվա, Ռուսաստան), մեխանիկայի ոլորտի խորհրդային գիտնական, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943)։
Սերգեյ Խրիստիանովիչ Сергей Христианович | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1908[1] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | ապրիլի 28, 2000 (91 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և ճարտարագետ-մեխանիկ |
Հաստատություն(ներ) | ՌԳԱ Մեխանիկայի հիմնախնդիրների ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | մեխանիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[3] |
Եղել է գիտական ղեկավար | Oleg Ryzhov? |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1930)։ 1957—1961 թթ.-ին եղել է ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի նախագահի տեղակալ, 1957—1965 թթ.-ին՝ ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի տեսական և կիրառական մեխանիկայի ինստիտուտի տնօրենը։ 1972 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ինստիտում։ Աշխատանքները վերաբերում են հեղուկի ու գազի մեխանիկայի հարցերին։ Մշակել է ալիքների տարածման և անդրադարձման խնդիրների լուծման մեթոդ, լուծել պլաստիկ միջավայրերում փակ եզրագծի վրա տրված ուժերով լարումները որոշելու հարթ խնդիրը։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1942, 1946, 1952)։ Պարգևատրվել է Լենինի 6 շքանշանով, արժանացել Սոցիալիստական աշխատանքի հերոսի (1969) կոչման։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.mi.ras.ru/index.php?c=inmemoriapage&id=23254&l=1
- ↑ 2,0 2,1 2,2 Христианович Сергей Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 95)։ |