Խում (խորվ.՝ Hum, իտալ.՝ Colmo, գերմ.՝ Cholm), քաղաք ամրոց, որը գտնվում է Խորվաթիայի կենտրոնական մասում Իստրիա թերակղզու Բուզետ համայնքում։

Քաղաք
Խում
խորվ.՝ Hum
Hum 4.JPG
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունԻստրիա
ՀամայնքԲուզետ
ԲԾՄ349 մետր
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ052
Փոստային ինդեքսներ52425
Պաշտոնական կայքhum.hr
##Խում (Խորվաթիա)
Red pog.png

Բնակչության թիվը ըստ 2011 թվականի տվյալներով կազմում է 27 մարդ[1]։

Խում քաղաքը գտնվում է 349 մ բարձրության վրա, բլրի գագաթին, Ռոչ քաղաքից 5-7 կմ հեռավորության վրա և 14 կմ Բուզետ քաղաքից հարավ-արևելք ընկած հատվածում։ Ռոչ քաղաքը միանում է «Ալեյա Գլագոլիցայի» վայրին, որը կապվում է Խում քաղաքի դարպասների հետ։ Հուշարձանները, որոնք տեղադրված են ծայրուղու երկու կողմերում, հիշեցնում են Ռոչի պատմական նշանակության մասին, որը հանդիսանում էր գլագոլիցայի կենտրոնը։

ՊատմությունԽմբագրել

Խորվաթական լեգենդը պատմում է, որ Խում քաղաքը կառուցել են Միրնա գետի հովտում ապրող հսկաները, որը անվանել են Բլուր «сolmo»: Հետագայում այն վերանվանվել է Խում, բայց ինչու է քաղաք ստույգ հայտնի չէ։ Այդ փոքրիկ քաղաքում զբոսաշրջությունը շատ քիչ է։ Տեղի բնակիչները այդ քաղաքում տեսել են միայն փողոցային երաժիշտների։ Ընդհանուր առմամբ քաղաքը ամայի է։ Երկու փողոցները անբնակելի են։

Իր ժամանակակից տեսքը Խումը ստացել է միջնադարում՝ 11-րդ դարում։ Հենց այդ ժամանակ կառուցվել է հինավուրց Խում ամրոցը, իսկ նրա մոտ կառուցված տները դարձրել են քաղաք։ Կոմս Ուլրիխ I-ը իր կառավարման տարիներին կառուցել և շենացրել է մի շարք ամրոցներ, այդ թվում նաև Խումը։

1102 թվականին Ուլրիխ II-ը Խումի և մի քանի այլ ամրոցների գույքը նվիրատվություն է անում Ակվիլա պատրիարքին։ Այդ հիմքերով քաղաքը անվանել են՝ «Բերդ Բլուր» ( Castrum Cholm): Գրավոր փաստաթղթերը վկայում են Խումի երկարատև պատմության մասին։ Մինչև 17-րդ դարի պատմական փաստաթղթերում Խումը հիշատակվում է որպես ամրոց «Castrum»: 1412 թվականին քաղաքը եղել է Վենետիկի տիրապետության տակ։ Պատերազմի ընթացքում` 1612-1618 թվականներին քաղաքը այրվեց որից հետո վերակառուցվել է ։

XVIII դարի վերջում Խումը անցնում է Ավստրիական տիրապետության տակ, 1805 թվականին` Ֆրանսիական տիրապետության տակ, իսկ 1813 թվականի տապալումից հետո Նապոլեոնը վերադառնում է Ավստրիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում Խումը կորցրել է մինչև 450 բնակիչ։ Գրեթե բոլորը լքել են հայրենիքը փրկվելով ահաբեկիչներից։ Հետագայում եղել են նաև բազմաթիվ արտագաղթողներ[2]։

Տեսարժան վայրերԽմբագրել

Խումը XI-րդ դարում ձեռք է բերել ժամանակակից ուրվագիծ։ Այն ժամանակվանից գրեթե ոչինչ չի կառուցվել բերդի պատերից դուրս, այսինքն քաղաքը գրեթե չի զարգացել, այժմ այն հայտնի տուրիստական կենտրոն է։

  • Մարիամի Համբարձման Տաճարը կառուցվել է` 1802 թվականին
  • Սբ. Իեռոնիմա կառուցվել է XII դարում, զարդարված է որմնանկարներով, արձանագրություններով ու գրաֆիտով
  • Ժամային աշտարակ՝ կառուցվել է` 1552 թվականին
  • Քաղաքային պատերը, որոնք անցնում են երկու փոքր փողոցներով, միակ քաղաքային դարպասներն են որոնք վերակառուցվել են՝ 1562 թվականին (ХХ-րդ դարում թարմացվել է վարդապետների կողմից)
  • Քաղաքային թանգարան, որտեղ առկա է փոքրիկ հավաքածու գլագոլիկական արձանագրություններով նաև քաղաքում կա մի խանութ և գերեզմանոց։ Այստեղ է գտնվում Humska Konoba ռեստորանը և իր այցելուներին առաջարկում տնային Biska կոնյակ։

ԱվանդույթներԽմբագրել

Ամեն տարի հուլիսին տեղի է ունենում թաղապետի ընտրությունը, որը հասել է դեռ 1977 թվականից։ Արարողությունից հետո հին թաղապետը հայտարարում է նոր թաղապետի անունը։ Յուրաքանչյուր ընտրություններից հետո կայացվում է ժողովրդական փառատոն։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

1993 թվականին քաղաքը գրանցվել է Գինեսի Ռեկորդների գրքում, որպես ամենափոքր քաղաքը աշխարհում։ 1989 թվականին քաղաքում բացվել է հյուրանոց[2] «Տոմիսլավ» անվանումով ի պատիվ Խորվաթիայի առաջին թագավոր Տոմիսլավ I-ի[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Croatia // pop-stat.mashke.org   Ստուգված է
  2. 2,0 2,1 «Клуб путешественников», 5 февраля 1995 г.
  3. Ryan James, Hana Mastrini, Mark Baker, Karen Torme Olson, Angela Charlton, Keith Bain, Pippa de Bruyn, Frommer’s Eastern Europe, pg. 179, Frommers (2009), ISBN 0-470-39908-2

Արտաքին հղումներԽմբագրել