Խուան Գիլյերմո Կուադրադո Բելյո (իսպ.՝ Juan Guillermo Cuadrado Bello, մայիսի 26, 1988(1988-05-26)[2][3][4], Necoclí, Անտիոքիա, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան։ Իրավունքերը պատկանում են Լոնդոնի Չելսի ֆուտբոլային ակումբին։

Խուան Կուադրադո

Juan Guillermo Cuadrado Bello

իսպ.՝ Juan Cuadrado
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խուան Գիլյերմո Կուադրադո Բելյո
Քաղաքացիությունը  Կոլումբիա
Մականուն Նեկո[1]
Ծննդյան ամսաթիվ մայիսի 26, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Նեկոկլի, Կոլումբիա Կոլումբիա
Հասակ 176 սմ
Քաշ 65 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Յուվենտուս
Համար 16
Պատանեկան կարիերա
Կոլումբիա Ատլետիկո Ուրաբա
Կոլումբիա Ինդեպենդենտե Մեդելին
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 - 2009 Կոլումբիա Ինդեպենդենտե Մեդելին 30 (2)
2009 - 2012 Իտալիա Ուդինեզե 20 (0)
2011 - 2012 Իտալիա  Լեչչե 33 (3)
2012 - 2015 Իտալիա Ֆիորենտինա 85 (20)
2015 - այժմ Անգլիա Չելսի 13 (0)
2015 - այժմ Իտալիա  Յուվենտուս 25 (4)
Ազգային հավաքական
2015 - այժմ Կոլումբիա Կոլումբիա 49 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ինդեպենդյենտե Մեդելին խմբագրել

Խուան Կուադրադոն ֆուտբոլային կարիերան սկսել է «Ատլետիկո Ուրաբա» ֆուտբոլային ակումբում, որից 2007 թվականին տեղափոխվել է «Ինդեպենդյենտե Մեդելին»։ 2008 թվականի հունվարին Կուադրադոն սկսել է մարզվել ակումբի հիմնական կազմի հետ։ 2008 թվականի սեպտեմբերի 14-ին Կուադրադոն նշել է նորամուտը «Բոյակա Չիկո» ակումբի դեմ խաղում, որի ժամանակ խփում է իր առաջին գոլը[5]։

Ուդինեզե խմբագրել

Մարզիկը «Ինդեպենդյենտե Մեդելինի» կազմում անցկացրել է երկու մրցաշրջան՝ մասնակցելով 30 խաղի ու խփելով 2 գոլ։ 2009 թվականի հուլիսի 2-ին Կուադրադոն տեղափոխվում է իտալական «Ուդինեզե»` ստորագրելով 5-ամյա պայմանագիր[6][7]։

Նոյեմբերի 1-ին նանշում է «Ուդինեզեի» իր նորամուտը՝ Իտալիայի A սերիայի առաջնությունում խաղալով «Կիևո» ֆուտբոլային ակումբի դեմ։ Առաջին մրցաշրջանում մարզիկն անցկացրել է 11 խաղ։

 
Խուան Կուադրադոն «Չելսի» ակումբի կազմում

Ֆիորենտինա խմբագրել

2012 թվականի հուլիսի 23-ին Կուադրադոն վարձավճարի դիմաց տեղափոխվել է Ֆլորենցիայի «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբ՝ մինչև 2012/13 թվականի մրցաշրջան[8]։

2014 թվականի հունիսի 14-ին «Ֆիորենտինան» «Ուդինեզեից» գնում է մարզիկի իրավունքների երկրորդ կեսը։ Խուան Կուադրադոն հայտնել էր, կշարունակի հանդես գալ A սերիայում, չնայած որ իր ծառայություններով հետաքրքրված էին «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»[9]։

Չելսի խմբագրել

2015 թվականի փետրվարի 2-ին Խուան Կուադրադոն տեղափոխվում է Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբ։ Տրանսֆերի գումարը կազմել էր € 26,8 միլիոն։ Պայմանագիրը կնքվել էր 4,5 տարով։

Մի քանի ամիս անց նա վարձավճարի դիմաց հեռանում է ակումբից։ Չնայած դրան, մարզիկը նշել էր, որ չի զղջում «Ֆիորենտինայից» «Չելսի» տեղափոխության համար[10]։

Հուլիսին «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել էր, որ պատրաստ է բաց թողնել թիմի պաշտպան Ֆիլիպե Լուիսին, վինգերներ Խուան Կուադրադոյին և Մոհամեդ Սալահին[11]։

Յուվենտուս խմբագրել

2015 թվականի օգոստոսի 15-ին Խուան Կուադրադոն տեղափոխվում է Իտալիայի A սերիայի առաջնությունում հանդես եկող Թուրինի «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբ՝ մեկ մրցաշրջանում մասնակցելու իրավունքով[12][13]։ Մարզիկը հայտնել էր, որ «Յուվենտուս»-ը Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն է և կկարողանա կրկին նվաճել Սկուդետոն[14], և նա ուրախ է այդ ակումբ տեղափոխվելու համար[15]։

Օգոստոսի 30-ին մարզիկը նշում է նորամուտը Ռոմայի դեմ խաղում, որն ավարտվում է 1:2 հաշվով, դաշտում անցկացնում 25 րոպե[16]։

Միջազգային վիճակագրություն խմբագրել

Հավաքականում Մրցաշրջան Ընկերական Առաջնություն Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքական 2010 4 1 0 0 4 1
2011 3 0 1 0 4 0
2012 3 2 4 0 7 2
2013 4 0 7 0 11 0
2014 7 1 5 1 12 2
2015 3 0 4 0 7 0
Կարիերայի ընթացքում 24 4 21 1 45 5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Juan Guillermo Cuadrado, figura del Independiente Medellín en el remate del torneo Finalización» ((Իսպաներեն)). eltiempo.com. 2016 թ․ փետրվարի 4.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. FBref.com(բազմ․)
  4. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. «Juan Guillermo Cuadrado, figura del Independiente Medellín en el remate del torneo Finalización» ((Իսպաներեն)). eltiempo.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Удинезе приобрёл колумбийского защитника» ((ռուսերեն)). udinesecalcio.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. ««Удинезе» приобрел колумбийского полузащитника» ((ռուսերեն)). sports.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Fiorentina, Cuadrado arriva per le visite mediche» ((իտալերեն)). calcionews24.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Կուադրադոն չի պատրաստվում տեղափոխվել Պրեմիեր Լիգա». premierleague.am. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  10. «Խուան Կուադրադո. Չեմ զղջում «Ֆիորենտինայից» «Չելսի» տեղափոխության համար». football365.am. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
  11. ««Չելսին» պատրաստ է վաճառել Լուիսին, Կուադրադոյին և Սալահին». premierleague.am. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  12. «Cuadrado in Juventus loan» ((անգլերեն)). chelseafc.com. 2015 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Juan Cuadrado: Chelsea winger signs loan deal with Juventus» (անգլերեն). BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  14. «Երկրպագուների աջակցությունն ինձ ապշեցրեց. Խուան Կուադրադո». 1in.am. 2016 թ․ փետրվարի 4.
  15. «Ամեն ինչ կանեմ «Յուվենտուս»-ին օգնելու համար. Խուան Կուադրադո». 1in.am. 2016 թ․ փետրվարի 4.
  16. «AS Roma 2:1 Juventus FC» ((անգլերեն)). Transfermarkt.com. 2015 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել