Խուան Կաբրե
Խուան Կաբրե Ագիլո (իսպ.՝ Juan Cabré Aguiló, օգոստոսի 2, 1882[1], Calaceite, Matarraña, Տերուել, Արագոն, Իսպանիա - օգոստոսի 2, 1947[2], Մադրիդ, Իսպանիա)[4], իսպանացի հնագետ։ Կալասեիտե համայնքում նրան նվիրված թանգարան է բացվել[5]։
Խուան Կաբրե | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1882[1] Calaceite, Matarraña, Տերուել, Արագոն, Իսպանիա |
Մահացել է | օգոստոսի 2, 1947[2] (65 տարեկան) Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | հնագետ |
Անդամակցություն | Sociedad Española de Antropologia, Etnografia y Prehistoria?[3] |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն[1] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Encarnación Cabré Herreros? |
Juan Cabré Aguiló Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԽուան Կաբրեն ծնվել է 1882 թվականի օգոստոսի 2-ին Իսպանիայի Տերուել պրովինցիայի Կալասեիտե համայնքում։ Սովորել է Տորտեսա ի Սարագոսայում։ Ավելի ուշ ուսումը շարունակել է Մադրիդում շնորհիվ Տերուելի պատգամավորականության կողմից հատկացված կրթաթոշակի։ Միևնույն ժամանակ Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի սանն էր, ինչպես նաև Պրադո թանգարանում որոշ աշխատանք է կատարել։
Նրա հակվածության վրա դեպի նկարչությունը, իսկ ավելի ուշ՝ հնագիտությունը, հնարավոր է, որ ազդել է կոլեկցիոներ Սեբաստիան Մոնսեռատ դե Սարագոսան, ով նրան ծանոթացրեց իբերական մշակույթի կտորներից կազմված իր հավաքածուին։ 1907 թվականին Կաբրեն հրատարակեց հնագիտական իր առաջին աշխատանքը Բարսելոնայի գրչության թագավորական ակադեմիայի լրաբերում. թեման Սան Անտոնիո դե Կալասեիտե իբերական բնակավայրի պեղումների մասին։ Այդ ժամանակվանից նշանակվել է Պատմության թագավորական ակադեմիայի անդամ և մասնակցել է Տերուել պրովինցիայի հուշարձանների կատալոգի կազմմանը։
Ampliación de Estudios միությունը նրան կրթաթոշակ շնորհեց Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում և Շվեյցարիայում կրթությունը շարունակելու համար։
Կաբրեն 1917 թվականից թերակղզու հարավում սկսեց ուսումնասիրել իբերական մշակույթը, սակայն շուտով կենտրոնացավ կելտական մշակույթ կրող գյուղերի՝ Կոգոտասի, Սանչոռեխայի և Մեսա դե Միրանդայի պեղումների վրա։
Հայտնի է Լոս Կասարես (Ռիբա դե Սաելիսես) քարանձավի ժայռագրության կարևոր ուսումնասիրություններով և Օս (Սանտա Մարիա դել Էսպինո) քարանձավի հայտնաբերմամբ, ինչպես նաև 1934 թվականին Գուադալախարայի պրովինցիայում հայտնաբերված նախապատմական փորագրությունների և պատկերների ուսումնասիրությամբ[6]։
Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Կաբրեն հեռացավ Սեռալբոյի թանգարանի պատասխանատուի պաշտոնից, իսկ 1940 թվականին նշանակվեց Դիեգո դե Վելասկեսի անվան արվեստի և հնագիտության ինստիտուտի նախնադարյան պատմության բաժնի պետ։ 1942 թվականի հուլիսին զբաղեցրեց Ազգային հնագիտական թանգարանի Նախնադարյան պատմության բաժնի պետի պաշտոնը մինչև մահը՝ 1947 թվականի օգոստոսի 2-ը։
Հրատարակումներ
խմբագրել- Juan Cabré Aguiló, Cabré Herreros (1934). «Las cuevas de los Casares y de la Hoz». Madrid: Archivo español de Arte y Arqueología. Արխիվացված է օրիգինալից (JPEG) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
- Juan Juan Cabré Aguiló (1940). «Figuras antropomorfas de la Cueva de Los Casares (Guadalajara)». No. 40. Madrid: Archivo español de Arqueología.
{{cite news}}
: Unknown parameter|máscaraautor=
ignored (օգնություն) - Juan Cabré Aguiló (1934). «La Cueva de Los Casares». Vol. Año 1. Madrid: Anales de la Asociación española para el progreso de las Ciencias.
{{cite news}}
: Unknown parameter|máscaraautor=
ignored (օգնություն) - Juan Cabré Aguiló (25 de mayo de 1935). «Cave Art of some 30.000 years ago: a wonderful discovery in Spain» (English). Vol. Año 1. Londres.
{{cite news}}
: Unknown parameter|máscaraautor=
ignored (օգնություն); Unknown parameter|publiction=
ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Juan Cabré Aguiló, Encarnación Cabré Herreros (1935). «La Cueva de Los Casares, Riba de Saelices, Guadalajara (España)». XVI Congres International d'Antropologie et d'Archeologie Prehistorique (francés). Bruselas.
{{cite book}}
: Unknown parameter|máscaraautor=
ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Juan Cabré Aguiló, Encarnación Cabré Herreros (1998). Investigaciones de las Cuevas de los Casares y de la Hoz (1934-1941). Sigüenza: Librería Rayuela.
{{cite book}}
: Unknown parameter|máscaraautor=
ignored (օգնություն) - Juan Cabré Aguiló, Encarnación Cabré Herreros (29 de septiembre de 1935). «Neu entdeckte Felsenmalereien aus der alten Steinzeit Mittelspaniens» (alemán). No. 40. Frankfurt am Main: Die Umschau. Wissenschaft und Technik. էջեր pp. 797-799.
{{cite news}}
:|pages=
has extra text (օգնություն); Unknown parameter|máscaraautor=
ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Պատկերասրահ
խմբագրել-
Խուան Կաբրեն իր ընտանիքի և մի խումբ պեղումներ իրականացնող աշխատակազմի հետ, 1930-ական թվականներ -
Խուան Կաբրեի՝ Դիեգո Վելասկես ինստիտուտում գտնվող աշխատասենյակը -
Խուան Կաբրեն Իխեսում գտնվող գերեզմանատուն այցելելիս -
Կաստրո դե լաս Գոգոտաս, գլխավոր դարպասների վերակառուցումը -
Կաստրո դե լա Մեսա դե Միրանդա, գերեզմանատուն -
Կաստրո դե լա Մեսա դե Միրանդա, կիկլոպյան դարպաս
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ https://prensahistorica.mcu.es/es/catalogo_imagenes/grupo.do?path=2000820440
- ↑ Pasamar Alzuria, Peiró Martín, էջ 146
- ↑ «Museo Joan Cabré en Calaceite». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Acosta González, 2003, էջ 36
Գրականություն
խմբագրել- Andrés Acosta González, Fernando Molinero Barroso (2008). Agrupación de Amigos de la Cueva de los Casares y del Arte Paleolítico. Ateneo de Madrid (ed.). Los grabados de la Cueva de los Casares (Riba de Saelices, Guadalajara) (Google Books). Guadalajara: AACHE Ediciones. ISBN 978-84-96885-68-4. Վերցված է 6 de enero de 2013-ին.
- Gonzalo Pasamar Alzuria, Ignacio Peiró Martín (2002). Diccionario Akal de Historiadores españoles contemporáneos. Ediciones AKAL. ISBN 8446014890.
Արտաքին հղումներ
խմբագրել- Museo Juan Cabré Արխիվացված 2015-09-28 Wayback Machine (իսպ.)
- Archivo Cabré (իսպ.)
- Acerca de Juan Cabré Aguiló (իսպ.)
- D. JUAN CABRÉ AGUILÓ (1882-1947). LOS TRABAJOS DE CULTURA IBÉRICA DE UN PIONERO (իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Կաբրե» հոդվածին։ |