Բիրջանդ

քաղաք
(Վերահղված է Բիջենդից)

Բիրջանդ (պարս.՝ بيرجند)՝ քաղաք Իրանի արևելքում, Հարավային Խորասան օսթանում (նահանգում), վերջինիս վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 203 636 մարդ (2016)[1]։

Քաղաք
Բիրջանդ
պարս.՝ بيرجند
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՀարավային Խորասան
ՇահրեստանԲիրջանդ
Առաջին հիշատակում13-րդ դար
Մակերես42,8 կմ²
ԲԾՄ1 491 մ
Բնակչություն203 636 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+3:30
Պաշտոնական կայքbirjand.ir(պարս.)
Բիրջանդ (Իրան)##
Բիրջանդ (Իրան)

Մեկն է Իրանի ամենահամաչափ զարգացող քաղաքներից։ Մեծ գյուղատնտեսական կենտրոն է և զաֆրանի, բարբարիսի և ձեռագործ գորգերի հայտնի արտահանող։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 203 636 մարդ, որոնք կազմում էին 57 745 տնտեսություն[2]։ Քաղաքը բնակչությամբ Հարավային Խորասան օսթանի ամենախոշոր քաղաքն է[3]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1976 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 13 934[4] 25 854[5] 46 943[6] 81 798[6] 101 177[7] 127 608[7] 157 848[8] 178 020[9] 203 636[2]

Պատմություն խմբագրել

Բիրջանդի մասին առաջին հիշատակումը պատմական գրականության մեջ վերաբերում է 13-րդ դարին, որտեղ այն ներկայացվում է որպես տարածաշրջանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը։ Քաղաքի օդանավակայանն աշխատում է 1933 թվականից։

Կլիմա խմբագրել

Բիրջանդն ունի չոր անապատային կլիմա` տաք ամառներով և զով ձմեռներով։ Տեղումների քանակը ցածր է, հիմնականում բաժին է ընկնում ձմռանը և գարնանը։


  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բիրջանդում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 11,0 13,1 18,8 24,7 30,6 35,2 35,6 34,3 31,7 26,6 19,7 13,4 24,6
միջին նվազագույնը (°C) 4,0 6,2 11,7 17,6 23,3 27,9 28,8 26,8 23,1 17,5 10,8 5,8 16,96
Աղբյուր՝ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային կազմակերպություն

Կրթություն խմբագրել

Ասվում է, որ Բիրջանդի Շոկաթիյե դպրոցը Թեհրանի Պոլիտեխնիկումի հետ համարվում են առաջին ժամանակակից հանրակրթական դպրոցներն Իրանի բարձրագույն կրթական ոլորտում 19-րդ դարի կեսերին։ Այդ ժամանակից ի վեր, Բիրջանդը ձեռք է բերել առավելություն բարձրագույն կրթական ոլորտում և դարձել կարևոր վայր հետազոտությունների և զարգացման համար։

Քաղաքը ունի նաև հետևյալ բուհերն և գիտական հաստատությունները.

Բիրջանդի օդակայան խմբագրել

Բիրջենդի օդակայանը գտնվում է ծայրամասային շրջանում։ Շնորհիվ Բիրջանդի աշխարհաքաղաքական դիրքի Իրանի արևելյան մասում, օդակայանը սկսել է աշխատել 1933 թվականին՝ որպես Իրանի 3-րդ օպերատիվ օդակայան։ Բիրջանդի օդակայանն առաջարկում է առանց դադարների ամենօրյա չվերթներ դեպի Թեհրան և Մաշհադ։ Այն դարձել է միջազգային օդակայան դեպի Մեդինա առաջին միջազգային չվերթից հետո։ 2009 թվականի հոկտեմբերին, թռիչքուղին 10/28 փակվել է հիմնարար վերանորոգման համար։ Թռիչքուղին ամրապնդվել և ընդլայնվել է մինչև 4000 մետր՝ ընդունելու համար մեծ ինքնաթիռներ։ Շինարարության ընթացքում բոլոր չվերթները դադարեցվել են, իսկ «Aseman» ավիաընկերությանը օգտվել է հին թռիչքուղուց և սկսել է ամենօրյա չվերթներ դեպի Թեհրան։

Բիրջանդի նշանավոր դեմքեր խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. «IRAN: South Khorasan» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. 6,0 6,1 (անգլերեն) https://www.iranicaonline.org/articles/birjand-02-population. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. 7,0 7,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 19 December 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրջանդ» հոդվածին։