Խոտհունձ (նկար)
«Խոտհունձ», Պիտեր Բրեյգել Ավագի նկար, ստեղծվել է 1565 թվականին՝ անտվերպենցի վաճառական Նիկոլաս Յոնգելիկնի պատվերով։ Յոնգելինկի ճաշասենյակի երբեմնի զարդարանքն այժմ համարվում է հարավ-եվրոպական գեղանկարչության արժեքավոր նմուշներից մեկը և պահվում է Լոբկովիցների բոհեմական գերդաստանի ընտանեկան պալատում՝ Պրահայի ամրոցում[4]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ[1] |
տարի | 1565 և մոտ 1589[2] |
բարձրություն | 117 սանտիմետր[2] |
լայնություն | 161 սանտիմետր և 160 սանտիմետր[2] |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ[3] և փայտե տախտակ[3] |
գտնվում է | Lobkowicz Palace? |
հավաքածու | The Lobkowicz Collections? |
սեփականատեր | Նիկոլաս Յոնգելինք, Էտնստ Ավստրիացի, Ռուդոլֆ II և Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացի |
մասն է | Տարվա ամիսներ |
Ծանոթագրություններ | |
![]() |
Պատմություն
խմբագրելԵնթադրվում է, որ «Խոտհունձ» նկարը մեկն է Բրեյգելի վեց նկարներից բաղկացած «Տարվա եղանակներ» շարքից (կամ «Տասներկու ամիս»), որից ներկայումս պահպանվում են միայն հինգ նկարներ, որոնք ևս Բրեյգելն ստեղծել է Նիկոլաս Յոնգելինկի (Niclaes Jongelinck) պատվերով։ Նկարները թվագրված են 1565 թվականով, իսկ 1566 թվականին դրանք արդեն գտնվել են Յոնգելինկի՝ քաղաքից դուրս գտնվող տանը[5]։
Նկարագրություն
խմբագրելԻնչպես և Բրեյգելի վաղ շրջանի նկարներից շատերը, այստեղ ևս տեսարանը ներկայացված է միջին բարձրությունից։ Առաջին պլանում իշխում են կարմրահողագույն երանգները, միջին պլանում՝ դեղին և կանաչ երանգները, ետին պլանում՝ երկնագույն երանգները։ Առաջին պլանի տաք և հետին պլանի սառը երանգների հակադրությունը հնարավորություն է տալիս ընդգծել տեսարանի տարածական խորությունը[4]։ Ձախ կողմում՝ ուղղաձիգ ժայռի վրա, տեսանելի է վանքը, կենտրոնում՝ միջին պլանում՝ փոքրի գյուղը և վանքի ետնակողմում երևացող հողմաղացը։ Հեռվում բնանպատկեր է՝ կոնաձև սարով, գետով և կապույտ, ամպոտ երկնքով։ Ներքևի աջ կողմում ապրանք են տանում վաճառելու, հանդիպակաց ճանապարհով քայլում են բերք հավաքող երեք կանայք, որոնցից ամենաերիտասարդը նայում է դիտողին։ Ներքևի ձախ կողմում տղամարդը գերանդի է սրում, չնայած դրա նահրաժեշտությունը չկա․ խոտհունձն ավարտվել է, և կանայք զբաղված են խոտը դիզելով։ Ակնհայտ է, որ տղամարդու կերպարը ստեղծվել է որպես հակադրություն առաջին պանի գործողության համար[6]։ Ամառային շոգը պատկերելով՝ նկարիչը ձգտել է փոխանցել աշխատնքից ստացած ուրախության և բերկրանքի զգացողությունը[4]։
1594 թվականին դուքս Էռնստ Ավստրիացին Անտվերպենում որպես ընծա ստացել է «Տարվա եղանակներ» շարքը։ Մեկ տարի անց, երբ նա մահացել է, նրա ունեցվածքի մեծ մասին տիրացել է Ռուդոլֆ II թագավորը։
1659 թվականին Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացու ունեցվածքի ցուցակում հիշատակվում է «Տարվա եղանակներ» շարքից միայն հինգ նկար։
1870 թվականին «Խոտհունձ» նկարն արդեն Լոբկովիցների ունեցվածքի մաս էր կազմում։ Նկարի ձեռք բերման հանգամանքներն անհայտ են։
Պատկերասրահ
խմբագրել- Նկարներ «Տարվա եղանակներ» շարքից
-
«Խոտհունձ», 1565,
Ազգային պատկերասրահ, Պրահա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://rkd.nl/explore/images/54306
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.dhm.de/datenbank/linzdbv2/queryresult.php?obj_no=LI002132
- ↑ 3,0 3,1 https://www.dhm.de/datenbank/ccp/mu.php?no=1721
- ↑ 4,0 4,1 4,2 Andrea Cometti, Omaggio a Pieter Bruegele, na página web «Nuova Italia», da Accademia Adriatica di filosofia, [1] Արխիվացված 2018-06-21 Wayback Machine
- ↑ Christian Gräf: Die Winterbilder Pieter Bruegels des Älteren VDM Verlag Dr. Müller 2009 ISBN 978-3-639-12775-1 S. 17
- ↑ Christian Vöhringer — Pieter Bruegel, 1525/30-1569. Tandem Verlag 2007 (h.f.ullmann imprint) , S. 95f. ISBN 978-3-8331-3852-2
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոտհունձ (նկար)» հոդվածին։ |