Նախրի վերադարձը (նկար, Բրեյգել)

Պիտեր Բրեյգել Ավագի նկար

«Նախրի վերադարձը», հոլանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի նկարը՝ ստեղծված 1565 թվականին։ Նկարը պատկանում է Վիեննայի արվեստի պատմության թանգարանին։ Նկարված է յուղաներկով փայտի վրա, չափսը՝ 117×159 սմ։

Նախրի վերադարձը
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ[1]
տարի1565[2]
բարձրություն117 ± 1 սանտիմետր
լայնություն159 ± 0 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էԱրվեստի պատմության թանգարան[2]
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան
սեփականատերՆիկոլաս Յոնգելինք, Էտնստ Ավստրիացի, Ռուդոլֆ II, Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացի և Արվեստի պատմության թանգարան
մասն էՏարվա ամիսներ
https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/07/22novemb.html կայք
Ծանոթագրություններ
 The Return of the Herd Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել

«Նախրի վերադարձ» նկարը պատկանում է Բրեյգելի նկարների ցիկլին, հայտնի են «Տարվա ժամանակներ» ընդհանուր անունով։ Ենթադրում են, որ այն համապատասխանում է ուշ աշնանը, նոյեմբերին։ Դրա մասին վկայում են մերկ ծառերը առանց տերևների և դաշտերի, մարգագետինների գույներով։ Կենտրոնացված իրենց աշխատանքի վրա հովիվները փորձում էին տանել հոտը ամառային արոտավայրերից ձմեռային բնակատեղի, քանի դեռ եղանակը չի վատացել։ Փոթորիկ էր սպասվում և դրա մասին են վկայում աջից մոտեցող սև ամպերը։

Պատմություն

խմբագրել

Պիտեր Բրեյգել Ավագի արվեստը ուսումնասիրողները կարծում են, որ վեց նկարից կազմված «Տարվա ժամանակներ» շարքը (որոնցից պահպանվել են հինգը), նկարվել են Բրեյգելի կողմից Հիկոլաս Յոնգելին առևտրականի պատվերով։ Նկարները որոշ ժամանակ գտնվում էին քաղաքից դուրս գտնվող տնակում Յոնգելինկի մոտ, որը գտնվում էր Անտվերպյան քաղաքային պատերից ոչ հեռու։ 1566 թվականի փետրվարին նա գրավ դրեց իր նկարները Անտվերպյան իշխանություններին որպես իր պարտքի երաշխիք։ 1594 թվականի հուլիսին նկարները տվեցին Հաբսբուրգյան Նիդեռլաների շտատհալտեր Ավստրիացի Էռնստին որպես նվեր, որոնք այդ ժամանակ գտնվում էին Բրյուելում։ 1595 թվականին նրա մահից հետո նկարները տեղափոխեցին նրա եղբոր՝թագավոր Բոգեմի Ուդոլբ երկրորդի մոտ, որի նստավայրը գտնվում էր Պրահայում և Վեննայում։ Հաջորդ գրառումը նկարների տեղի մասին թվագրվել է 1659 թվականին, երբ արվում էր Ավստրիացի Էռցգեռցոգ Լեոպալդ Վիլգելմի հավաքածուի գույքագրումը։ Նրա մահից հետո 1662 թվականին նկարները ժառանգաբար անցան նրա զարմիկին, Սուրբ հռոմեական կայսրության ապագա իմպերատոր Լեոպոլդ առաջինին, ով տեղադրեց այդ հավաքածուն Վիեննայի կայսերական պալատում՝ Խոֆբուրգում։ 1705 թվականին Լեոպոլդ առաջինի մահից հետո նկարները մնում էինՎիեննայի կայսերական հավաքածուում։ 1784 թվականին «Հոտի Վերադարձ» և Պիտեր Բրեյգել Ավագի մի քանի այլ նկարներ գտնվում են Վիեննայի ամրոցում՝ Բելվեդեռ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախրի վերադարձը (նկար, Բրեյգել)» հոդվածին։