Խոսրով Բ
Խոսրով II (III դար - 298), Մեծ Հայքի թագավորության արքա (253, 293-298)։ Մեծ Հայքի թագավորության գահին փոխարինել է եղբորը` Խոսրով I Քաջին (206-253): Խոսրով II-ին հաջորդել է Արտավազդ VI Մանդակունին (253-261):
Խոսրով II | |
---|---|
Մեծ Հայքի արքա | |
Իշխանություն | 253, 293-298 |
Ծնվել է՝ | 3-րդ դար |
Մահացել է՝ | 298 մահապատիժ |
Վախճանի վայր | Անհայտ |
Երկիր | ![]() |
Ազգություն | հայ |
Նախորդ | Խոսրով Ա |
Հաջորդող | Արտավազդ VI Մանդակունի |
Ամուսին | Ճախրուհի |
Տոհմ | Արշակունիներ |
Հայր | Վաղարշ Բ |
Մայր | Արշամուհի Փառնավազյան |
Երեխաներ | Անհայտ |
Հավատք | Զրադաշտականություն |
Կենսագրություն
խմբագրելԽոսրով II-ը Մեծ Հայքի թագավորության արքա Վաղարշ II-ի (186-206) որդին էր։ Հաջորդել է եղբորը` Խոսրով I Քաջին, և Պարսից թագավորության օգնությամբ հաստատվել հայկական գահին։ Նոր արքա Խոսրով II-ը, տարված գահակալական միանձնյա իշխանության հասնելու ցնորքներով, ոչ մի կերպ չկարողացավ արժանի լինել եղբորը, մանավանդ որ հենց այդ ժամանակ Շապուհ I-ը անցավ ակտիվ գործողությունների։ 253 թվականի ամռանը Պարսից թագավորության բանակը (մոտ 130.000) մտավ Մեծ Հայքի թագավորության տարածք։ Ստեղծված պայմաններում, փոխանակ միասնական դիմադրություն կազմակերպելու, Խոսրով II-ը ոչնչացրեց եղբոր` Խոսրով I Քաջի, ընտանիքի բոլոր անդամներին և, որպեսզի ամրապնդի իր դիրքերը տեղում, ընդունեց Պարսից թագավորության գերիշխանությունը։ Խոսրով I Քաջի ընտանիքից փրկվեց միայն մանկահասակ արքայազն Տրդատը, որին նրա դայակ Արտավազդ Մանդակունին կարողացավ անցկացնել Հռոմ։ Նույն 253 թ-ին, գահին բռնատիրելու պատճառով իր դեմ ողջ թագավորությունում առկա դժգոհության արդյունքում գահընկեց արվեց արդեն նաև, ըստ էության, Շապուհ I-ի խամաճիկի վերածված Խոսրով II-ը, որից հետո թագավորության խնամակալ-արքա հռչակվեց երկիր վերադարձած Արտավազդ Մանդակունին` Արտավազդ VI-ը (253-261)[1][2][3][4][5][6][7][8][9][10]։ 293 թվականի գարնանը Պարսից թագավորության արքա Վահրամ II-ը կնքեց իր մահկանացուն, որից հետո տեղական ուժերը գահ բարձրացրին նրա փոքրահասակ որդի Վահրամին՝ Վահրամ III-ին (293)։ Ներսեսը, սակայն, որ, մանավանդ Մեծ Հայքի թագավորության գահից զրկված լինելու հանգամանքով պայմանավորված, նեղված էր և, բացի այդ նաև, չափազանց երկար էր սպասել Սասանյան գահին բազմելու սեփական հերթին, իր փոխարեն սեփական տիրույթների արքա հռչակեց մոռացությունից հանված Մեծ Հայքի թագավորության երբեմնի արքա Խոսրով II-ին, որից հետո առկա բոլոր ուժերով շարժվեց Վահրամ III-ի դեմ։ Պարսից թագավորության գահի նոր թեկնածուն գործում էր ամենայն վճռականությամբ և արդյունքում արդեն ամռան կեսերին Սասանյանների գահի հարցը լուծված էր հօգուտ իրեն՝ Պարսից թագավորության արքա հռչակվեց Շապուհ I-ի որդի Ներսեսը (293-302), իսկ դժբախտ Վահրամ III-ը սպանվեց։ 298 թվականի գարնանը կնքվեց Մծբինի հաշտության պայմանագիրը, Մեծ Հայքի թագավորությունը պահպանեց իր լիակատար անկախությունը ու վերականգնեց տարածքային ամբողջականությունը, Խոսրով II-ի իշխանությունը իր վերջը գտավ, նրա տիրույթները անցան իր եղբայր, Խոսրով I Քաջին որդի` Տրդատ III Մեծին:
Ընտանիք
խմբագրելԱնձնական կյանքի մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել։
Կնոջ անունը Ճախրուհի է։ Զավակների մասին տեղեկություն չի պահպանվել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 35-37
- ↑ Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 76
- ↑ Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 54, 55
- ↑ Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5
- ↑ Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»
- ↑ «Քարթլիս-Ցխովրեբա»
- ↑ Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»
- ↑ Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»
- ↑ Զոնորաս «Պատմություն», գիրք 13, գլուխ 21
- ↑ Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 10, գլուխ 5