Խոսե Մարիա Մորելոս
Մորելոս, Մորելոս ի Պավոն Խոսե Մարիա (Morelos у Pavón), (սեպտեմբերի 30, 1765[1][2][3][…], Մորելիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - դեկտեմբերի 22, 1815[1][2][3][…], San Cristóbal Ecatepec), Մեքսիկայում իսպանական գաղութարարների դեմ ժողովրդական պայքարի (1811-1815) ղեկավար, Մեքսիկայի ազգային հերոս։
Խոսե Մարիա Մորելոս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1765[1][2][3][…] |
Ծննդավայր | Մորելիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | դեկտեմբերի 22, 1815[1][2][3][…] (50 տարեկան) |
Մահվան վայր | San Cristóbal Ecatepec |
Գերեզման | Մեխիկո |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Universidad Michoacana de San Nicolás de Hidalgo? |
Մասնագիտություն | քահանա, հոգևորական, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Երեխաներ | Juan Almonte? |
Ստորագրություն![]() | |
José María Morelos Վիքիպահեստում |
1810 թվականին միացել է Հիդալգոյի ապստամբ ջոկատներին, իսկ Հիդալգոյի մահից (1811) հետո՝ գլխավորել ժողովրդական շարժումը։ 1812-1813 թվականներին մի քանի հաղթանակ է տարել իսպանական զորքերի նկատմամբ։ 1813 թվականին Չիլպանսինգոյում Մորելոսի նախաձեռնությամբ հրավիրված ազգային կոնգրեսը Մորելոսին նշանակել է գեներալիս-սիմուս, գործադիր իշխանության ղեկավար, ընդունել Մեքսիկայի անկախության մասին դեկլարացիա և ֆեոդալական շահագործման ու ազգային խտրականության վերացման դեկրետներ։ 1815 թվականին ապստամբների գլխավոր ուժերը ջախջախվել են, իսկ Մորելոսը գերվել և մահապատժի է ենթարկվել։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 53)։ |