Խոսե Լուիս Դոլգետա (իսպ.՝ José Luis Dolgetta, օգոստոսի 1, 1970(1970-08-01), Վալենսիա, Վենեսուելա - հոկտեմբերի 31, 2023(2023-10-31)[1], Գուայակիլ, Էկվադոր), վենեսուելացի ֆուտբոլիստ, հարձակվող, մարզիչ, հանդես է եկել Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[2]։

Խոսե Լուիս Դոլգետա
իսպ.՝ José Luis Dolgetta
Քաղաքացիությունը  Վենեսուելա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 1, 1970(1970-08-01)
Ծննդավայր Վալենսիա, Վենեսուելա
Մահվան ամսաթիվ հոկտեմբերի 31, 2023(2023-10-31)[1] (53 տարեկան)
Մահվան վայր Գուայակիլ, Էկվադոր
Դիրք հարձակվող

Կենսագրություն

խմբագրել

Ակումբային կարիերա

խմբագրել

Խոսե Լուիս Դոլգետան սկսել է մեծահասակների կազմում հանդես գալ 1990 թվականին, իր հայրենի քաղաքի «Վալենսիա» ակումբում։ Դրանից հետո նա մի քանի ակումբ է փոխել Վենեսուելայում։ 1995/96 (22 գոլ) և 1997/98 (22 գոլ) մրցաշրջաններում Խոսե Լուիս Դոլգետան դարձել է ազգային առաջնության լավագույն ռմբարկու։

2000 թվականին նա Էկվադորում խաղացել է «Թեքնիկո Համալսարան» (Tecnico Universitario) ակումբում, ապա վերադարձել հայրենիք։ 31 տարեկանում նա ավարտել է իր խաղային կարիերան։

Ազգային հավաքականում

խմբագրել

1993 թվականից Խոսե Լուիս Դոլգետան հանդես է եկել Վենեսուելայի ազգային հավաքականում։ 1993 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում նա դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու՝ երեք խաղում խփելով 4 գոլ՝ մեկական գոլ Էկվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի (1:6) և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի (2:2) դեմ, իսկ դուբլի հեղինակ դարձավ Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում (3:3)։

Ամերիկայի Գավաթի հաջորդ մրցաշարում՝ 1995 թվականին, նա մեկական գոլ է խփել Ուրուգվայի (1:4) և Պարագվայի ֆուտբոլի ազգային հավաքականի (2:3) դարպասներին։ Նրա թիմը պարտվել է բոլոր երեք խաղերում։ 6 գոլով Ամերիկայի գավաթի խաղարկություններում Խոսե Լուիս Դոլգետան ճանաչվել է Վենեսուելայի հավաքականի լավագույն ռմբարկուն։

Հավաքականի կազմում Խոսե Լուիս Դոլգետան վերջին հանդիպումն անցկացրել է 1997 թվականին։ Ընդհանուր առմամբ, հարձակվողը 22 խաղ է անցկացրել հավաքականի կազմում և դարձել 6 գոլի հեղինակ։

Մարզչական կարիերա

խմբագրել

2000 թվականնի սկզբից աշխատել է որպես մարզիչ՝ գլխավորելով բարձրագույն և երկրորդ դիվիզիոնների թիմերը, սակայն մեծ հաջողությունների չի հասել։

Խոսե Լուիս Դոլգետան մահացել է սրտի կաթվածից, 2023 թվականի հոկտեմբերի 31-ին[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել