Խոռունք
Խոռունք կամ Խոռունիք (աղավաղված հայկական անվանումը՝ Խոռնիկալա ադրբ.՝ Xorniqala), գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։
Գյուղ | ||
---|---|---|
Խոռունք | ||
Xorniqala | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Շահբուզի շրջան | |
Համայնք | Շահբուզի շրջան | |
Այլ անվանումներ | Խոռունիք, Խոռնիկալա | |
Բնակչություն | 0 մարդ (2010) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Աշխարհագրություն
խմբագրելԳտնվում է Շահբուզ գետի ակունքներից վերև, Քրտն գյուղից մոտ 4 կմ վեր, լեռնալանջին[1]։
Անվանում
խմբագրելԽոռատունիք և Խոռունիք գյուղանունները նվիրված էին Խոր-Արև աստծուն։ Եգիպտական արևի աստծու հնագույն անունը կոչվել է նաև Ռախոր, համադրված Ռա և Խոր արևի աստծու անուններից։ Ավեստերենում՝ Խուարնահ է[2]։
Խոռունիք գյուղատեղին շրջակայի ադրբեջանախոս բնակչությունն անվանում է Խոռնիկալա, Խոռիկալա, որը նշանակում է Խոռնի բերդ։ Գյուղը հիշատակում է նաև Ստեփանոս Օրբելյանը Խոռունիք անունով[1]։
Պատմություն
խմբագրելԳյուղատեղում տեսանելի են հայկական գերեզմանատան և այլ շինությունների հետքեր։ Այն ունեցել է բերդ-ամրոց, որը գտնվում է գյուղին մոտիկ ժայռաշղթայի վրա։ Տեսանելի են ամրոցի հետքերը, պարիսպների ավերակները[1]։
Գրականություն
խմբագրել- Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Արգամ Այվազյան Նյութեր Նախիջևանի պատմական գյուղերի տեղադրության և պատմական հուշարձանների վերաբերյալ. — № Պատմա-բանասիրական հանդես, № 2 . pp. 258-266.
- ↑ Կաղապար:Գիրք։Ումառյան։Սյունիքի դիցարանը