Աղբակի լեռնաշղթա
Աղբակի լեռնաշղթա, Թուրքիայում։
Աղբակի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Թուրքիա |
Տեղադրություն | Հայկական լեռնաշխարհ[1] |
Բարձրություն (ԲԾՄ) | 3631 մետր[1] |
Երկարություն | 135 կմ[1] |
Ձգվում էր մերձմիջօրեականի ուղղությամբ, Կոտուր և Մեծ Զավ գետերի միջև[2], այդ գետերի և Վանա լճի ավազանի ջրբաժանն էր։ Երկարությունը 135 կմ է, բարձրությունը մինչև 3631 մետր (Կարսադաղ)։ Աղբակի լեռնաշղթայի հյուսիսային հատվածը հաճախ անվանում էին Մենգենեի լեռնաշղթա, իսկ հարավային վերջավորությունը համարվում է Հաքքարիի կամ Ջուղիդաղի լեռների մի մասը։ Աղբակի լեռնաշղթայի հարավարևելյան լանջերը զառիթափ իջնում են Մեծ Զավի գոգհովիտը, իսկ հյուսիսարևմտյան լանջերը՝ Մարդաստանի սարահարթը։ Կազմված է կավճի նստվածքային ապարներից, տեղ-տեղ հանդիպում էին օֆիոլիտային ներժայթուկներ։ Բարձրալեռնային գոտում կան անթրոպոգենի սառցապատման հետքեր։ Ունի տափաստանային և լեռնամարգագետնային բուսածածկույթ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 161 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 249)։ |