Խոլերիկ (հուն․՝ χολή, χολή` «Լեղի»[1][2][3]), խառնվածքի չորս տիպերից մեկը՝ ըստ Հիպոկրատի դասակարգման[1]։

Արձան «Խոլերիկ», հեղինակ՝ Յոհան Գոթֆրիդ Քնոֆլեր (1715—1779)

Խոլերիկ խառնվածք ունեցող մարդուն կարելի է բնութագրել որպես արագ, պոռթկուն, եռանդով գործի մեջ մտնելու և էական դժվարությունները հաղթահարելու կարողությամբ օժտված անձ, բայց միևնույն ժամանակ որպես անկայուն, էմոցիոնալ բուռն պոռթկումների հակված և տրամադրության հաճախակի փոփոխություններ ունեցող[1][2][4]։ Հետևյալ խառնվածքը բնութագրվում է ուժեղ, արագ առաջացող զգացմունքներով, որը վառ արտահայտվում է խոսքում, ժեստերում և դիմախաղում[3]։ Խոլերիկ խառնվածք են ունեցել անցյալի հայտնի մշակութային և քաղաքական դեմքեր, ինչպես օրինակ՝ Պետրոս Առաջինը, Ալեքսանդր Պուշկինը, Ալեքսանդր Սուվորովը[2], Դմիտրի Մենդելեևը։

Խոլերիկներն օժտված են հոգեկան բարձր ակտիվությամբ, էներգիայով լի գործունեությամբ, կտրուկ, ուժեղ շարժումներով, դրանց արագ տեմպով, պոռթկունությամբ[5]։ Խոլերիկներն անհամբեր են, դյուրաբորբոք, հակված են զգացմունքային անկման, երբեմն ագրեսիվ են[4][5]։

Իվան Պավլովը խոլերիկներին բնութագրել է որպես ուժեղ անհավասարակշիռ տիպ[5]։ Համապատասխան դաստիարակության բացակայության դեպքում ոչ բավարար էմոցիոնալ անկայությունը կարող է հանգեցնել նրան, որ կյանքի դժվարին պայմաններում անձը անկարող լինի վերահսկել իր էմոցիաները[5]։

Խոլերիկների ուժեղ կողմերը

խմբագրել

Խոլերիկն այլ մարդկանցից չի ակնկալում օգնություն նույնիսկ, եթե նա ինքը չի կարող դա անել։ Նա իր ուսերին է վերցնում ողջ բեռը և միայնակ անում գործը, նույնիսկ, եթե դա շատ ծանր աշխատանք է։

Նրանց դժվար է զարմացնել, որովհետև նրանք գիտեն թե ինչ է իրենց հարկավոր և ինչպես պետք է գործել։ Կարող են լավ դատավոր և խորհրդատու լինել, որովհետև կյանքի բոլոր իրավիճակներում խոլերիկներն ունեն իրենց պատկերացումները, գաղափարներն ու կարծիքը։ Նրանք իրենց մեջ վստահ են, որ գիտեն բոլոր հարցերի պատասխանները։ Կարողանում են մարդկանց ոգեշնչել և նրանցում բարձրացնել խանդավառությունը։ Հեշտությամբ են ճանաչում մարդկանց և կողմնորոշվում նրանց մեջ։ Խոլերիկները ճանաչում են մարդկանց թույլ և ուժեղ կողմերը և դրա շնորհիվ կարողանում է մոտիվացնել մարդկանց։

Նրանց դրական գծերից մեկն այն է, որ կարող է ցանկացած մարդու մոտ արթնացնել ոգևորություն, ոգեշնչել նրանց, մոտիվացնել։

Նրանք հակված են ֆանատիզմի։ Եթե նա կարծում է, որ ինքը ճիշտ է, նրան մոլորության մեջ գցելը դժվար է և բարդ է նրան ստիպել ընդունել այլ տեսակետ։ էքստրեմիստների մեջ հաճա են հանդիպում խոլերիկներ, որովհետև նրանք հակված են ֆանատիկորեն հավատալ որևէ գաղափարի կամ թեորիայի։ Մահապարըները ևս խոլերիկներ են, որովհետև նրանք հստակ գիտակցում են, որ իրենք ճիշտ են վարվում և նրանց ոչինչ չի կարող կանգնեցնել։

Խոլերիկների դրական հատկանիշներից կարելի է նշել որոշում կայացնելու հաստատակամությունը։ Օրինակ՝ խուճապի, անհանգստության կամ դժբախտ պատահարների ժամանակ հենց խոլերիկներն են կարողանում փրկել դրությունը, որովհետև շրջապատից անկախ, նրանք կարողանում են վստահորեն վերահսկել իրավիճակը, ընդունել ճիշտ որոշում կամ օգնել մարդկանց դուրս գալ անելանելի վիճակից։

Ունեն ուժեղ և հզոր կամք։ Դրա շնորհիվ էլ հաջողությունների են հասնում։ Կյանքում օպտիմիստ են։ Նրանք շատ ինքնիշխան են։ Եթե հարաբերություններում նրանց որևէ բան դուր չի գալիս, նա հեշտությամբ դադարեցնում է հարաբերությունները, միայն թե չկորցնի սեփական ինքնիշխանությունը։ Նրանք հեշտ են օգնում մարդկանց։ Խոլերիկները շատ տղամարդկային ու համարձակ են։ Նրանք լավ կազմակերպիչներ կարող են լինել և կարող են մարդկանց րենց հետևից տանել, լիցքաթափել, խանդավառել։ Վտանգի դեպքում արագ են որոշում կայացոնւմ, սրամիտ են։ Կարող են երկար աշխատել։ Նույն ժամանակում նրանք ավելի շատ են անում, քան մելանխոլիկները։ Նրանք խմբի ուրախությունն են, հումորի լավ զգացում ունեն։ Չեն վախենում ընդդիմությունից։ Նրանց դուր է գալիս դիմադրությունը, որովհետև գիտեն իրենց արժեքը, վստահ են իրենց ուժերի վրա։ Ինչ նպատակ դնում են, հասնում են դրան։ Երբեք չեն նահանջում, առաջ են գնում և կարող են դրան հասնել ցանկացած թանկ գնով։ Նրանց ոչինչ չի վախեցնում։ Նրանք միշտ գործողությունների պլան ունեն[6]։

Խոլերիկների թույլ կողմերը

խմբագրել

Խոլերիկները շատ ավտորիտար ղեկավարներ են, կարծում են, որ իրենց կարծիքն ամենակարևորն է և իրենց շրջապատին վստահեցնում են այդ հարցում։ Նրանք չեն զգում և չեն տանջվում այլ մարդկանց համար։ Բայց դա գալիս է նրանց ուժեղ կողմից. քանի որ նրանք միշտ գիտեն ինչպես, որտեղ և երբ գործել, միշտ փորձում են միայնակ անել նույնիսկ բարդ աշխատանքներ, ուստի նրանց համար դժվար է տանջվել այլոց համար և զգալ նրանց ցավը։ Խոլերիկներն այդ առումով դժվար են հասկանում զարմացող և տանջվող մելանխոլիկներին։

Շատ հաճախ նրանք ուրիշների փոխարեն որոշումներ են ընդունում, ինչն անշուշտ դուր չի գալիս մարդկանց։ Նրանք ստիպում է մարդկանց ընդունել այն որոշումը, որն իրենց է դուր գալիս։ Իրականում նրանց այս քայլը հանգեցնում է հակազդումների։ Խոլերիկներն ավտորիտար ու գոռոզ են։ Նրանք կարող են լինել կոշտ, կոպիտ ու խայթող։ Դրանք նրա թույլ և միևնույն ժամանակ ուժեղ կողմներն են հանդիսանում, որը նրանց կյանքը դարձնում է բավականին դժվար։ Խոլերիկներն ավտորիտար են նաև ընտանիքում։ Նրանք շատ կոպիտ ծնողներ են։

Սոցիալական խմբերում փորձում են դոմինանտ դիրք զբաղեցնել։ Միշտ ցանկանում են լիդերի կարգավիճակում լինել, նույնիսկ եթե դրա հնարավորությունը չունեն։ Նրանք օգտագործում են իրենց ողջ ներուժը, որպեսզի լիդեր լինեն։ Նրանց բացասական գծերից մեկն այն է, որ նրանք հաճախ այլ մարդկանց օգտագործում է իր նպատակների և սեփական շահերի համար։

Ի տարբերություն սանգվինիկների, ովքեր արագ են ներում, իսկ մելանխոլիկները՝ վրիժառուներ են, խոլերիկները և չներող են և վրիժառուներ։ Խոլերիկները ագրեսիվ են և հակված են բռնության, հաճախ են ճնշում շրջապատին։ Անկիրք սառն են։ Ստեղծագործող մարդիկ չեն։ Կոշտ են, կոպիտ և չեն զգում այլ մարդկանց։ Նրանց շատ է բարկացնում լացն ու արցունքները։ Դա նրանց մոտ ագրեսիա է առաջացնում։

Բացասական գծերից է այն, որ փոքր-ինչ շատ են ինքնավստահ, դետալների վրա ուշադրություն չեն դարձնում, փորձում են արագ գործել, դրա համար ամեն բան չի, որ նրանց մոտ լավ է ստացվում։ Նրանք կարողանում են խորամանկել, չեն սիրում այլոց օգնել։ Խորհուրդներ չեն ընդունում և սիրում են գործել միայնակ[6]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Психологический словарь. — 2000.
  2. 2,0 2,1 2,2 И. М. Кондаков. Психологический словарь. — 2000.
  3. 3,0 3,1 Большой Энциклопедический словарь. — 2000.
  4. 4,0 4,1 Словарь практического психолога. — М.: АСТ, Харвест. С. Ю. Головин, 1998.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Краткий психологический словарь. — Ростов-на-Дону: «ФЕНИКС». Л. А. Карпенко, А. В. Петровский, М. Г. Ярошевский, 1998.
  6. 6,0 6,1 Խոլերիկների ուժեղ և թույլ կողմերը

Գրականություն

խմբագրել
  • Սովետական մեծ հանրագիտարան ( 1969—1978)
  • Հոգեբանական բառարան — 2000
  • Հոգեբանական կրճատ բառարան — Ռոստով-նա-Դոնու։ «ФЕНИКС». Л. А. Карпенко, А. В. Петровский, М. Г. Ярошевский, 1998.
  • Словарь практического психолога. — М.: АСТ, Харвест. С. Ю. Головин, 1998.
  • Ի. Մ. Կոնդակով - Հոգեբանական բառարան — 2000.