Լիդերություն խմբագրել

Հասարակության քաղաքական կյանքում քաղաքական էլիտայի գործունեությունը հիմնականում պայմանավորված է քաղաքական լիդերների առկայությամբ։ Լիդերության հիմնահարցը քաղաքական մտքի պատմության ժամանակահատվածում եղել է հետազոտողների ուշադրության կենտրոնում։ Բոլոր ժամանակներում էլ քաղաքականության հիմնական հարցերից մեկն է հանդիսացել անհատի ունեցած դերակատարումը պատմության մեջ։ Քաղաքագիտության մեջ հիմնականում գործել են 2 հակադիր բևեռներ։ Առաջին մոտեցումը բացարձակեցնում է անհատի դերակատարումը պատմական իրադարձությունների և գործընթացների մեջ, իսկ երկրորդ մոտեցումը հիմնական շեշտը դնում է օբյեկտիվորեն ձևավորված պատմական նախադրյալների վրա, որոնք էլ թելադրում են անհատների վարքագիծը։

Լիդերության ժամանակակից տեսությունները խմբագրել

Քաղաքական լիդերության ժամանակակից տեսություններից հիմնականում առանձնացվում են 3-ը՝

  • Լիդերի հատկանիշների տեսություն։ Այս տեսության ներկայացուցիչները լիդերության երևույթը մեկնաբանում են ժառանգականության դիրքերից, ըստ որի, լիդերության համար անհրաժեշտ են որոշակի հատկանիշներ և բնավորության գծեր, մասնավորապես, առանձնացվում են լիդերի այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են խելքը, հաստատակամությունը, վճռական պահերին գործելու ունակությունը, արտաքին-ֆիզիկական տվյալները, խստապահանջությունը, կարգապահությունը և այլն։ Հատկանիշների տեսությունը լիդերության երևույթին մոտենում է հոգեբանության դիրքերից՝ լիդերությունը սահմանելով որպես մարդու հոգեբանական վիճակ, որը որոշակի կամային հատկանիշների շնորհիվ ունակ է ձեռք բերել իշխանություն և ազդեցություն տվյալ խմբի շրջանակներում։
  • Լիդերության հետնորդների տեսություն։ Սրա համաձայն, լիդերությունը ներկայացվում է ոչ թե անհատի առանձին ընդունակություն, այլ խմբի գործառույթ և կոլեկտիվին բնորոշ երևույթ։ Այս տեսության ներկայացուցիչները ելնում են այն կանխադրույթից, որ լիդերության դրսևորման համար նախ և առաջ անհրաժեշտ է որոշակի խմբի առկայություն և խումբը ինքն է որոշում, թե ում ընտրել լիդեր, որը կպաշտպանի խմբի շահերը մնացածների հետ հարաբերություններում։ Այս դեպքում արդեն լիդերությունը հանդես է գալիս որպես որոշակի գործառույթներ իրականացնող սուբյեկտի դերում, որը պաշտպանում է ուրիշների շահերը։ Այս դեպքում լիդերը դառնում է ոչ այլ ոք, քան իր "ստրուկների պարոն ստրուկը"։
  • Իրավիճակային տեսություն։ Սրա համատեքստում լիդերության կարևոր նախադրյալներից է հանդիսանում այն պատմական իրավիճակը և միջավայրը, որտեղ ձևավորվել է լիդերը և որն էլ թելադրում է լիդերի կոնկրետ կերպարը։ Իրավիճակային տեսության համաձայն, առաջնային են դիտարկվում կոնկրետ պատմական միջավայրի առկայությունը, սոցիալ-տնտեսական և քաղաքական հարաբերությունների մակարդակը, որոնցով էլ պայմանավորված՝ հասարակության մեջ կարող է հանդես գալ լիդերի այս կամ այն տիպը։ Այս դեպքում լիդերությունը սահմանվում է որպես հասարակական հարաբերությունների արդյունք։

Իրական կյանքում լիդերության դրսևորման համար կարևոր են ինչպես պատմական իրավիճակն ու նախադրյալները, այնպես էլ լիդերի անձնական որակները, խմբի ցանկությունները և որոշումները, որոնք էլ միասին վերցրած ծնուն են տալիս այս կամ այն լիդերին։

Լիդերության մակարդակները խմբագրել

Քաղաքականության մեջ լիդերությունը կարող է դրսևորվել մի քանի մակարդակում։

  • Լիդերության առաջին մակարդակը փոքր խմբի լիդերն է, որտեղ լիդերը կարողանում է իր շուրջը համախմբել մարդկանց, յանդիսանալ տվյալ խմբի ուղեղային կենտրոնը, ձևավորել տվյալ խմբի հիմնական պահանջմունքները և պաշտպանել խմբի շահերը, այլ խմբերի հետ հարաբերություններում։
  • Կազմակերպության, շարժման կամ կուսակցության լիդեր։ Այս մակարդակում արդեն բացի լիդերի անձնական հատկանիշներից կարևորվում են նաև տվյալ կառույցի ունեցած հեղինակությունը և ճանաչելիությունը հասարակության շրջանում։ Այս դեպքում լիդերությունը կարող է հանդես գալ ինստիտուտի տեսքով։
  • Քաղաքական լիդերի մակարդակ։ Սա ավելի գլոբալ մասշտաբով ձևավորում է հասարակության ակնկալիքները, հանդես է գալիս ողջ ժողովրդի անունից, ի դեմս որի լիդերությունը վեր է ածվում սոցիալ-քաղաքական ինստիտուտի։

Եթե լիդերության առաջին մակարդակում ավելի կարևոր են համարվում մարդու անձնական որակները, ապա երկրորդ և երրորդ մակարդակներում առաջնային են հանդիսանում ինստիտուցիոնալ բաղադրիչները, տվյալ կառույցի կամ կազմակերպության լեգիտիմության աստիճանը հասարակության գիտակցության մեջ։

Քաղաքական լիդերության տիպաբանությունը խմբագրել

 
Նիկոլո Մաքիավելի

Ժամանակակից քաղաքագիտական գրականության մեջ գոյություն ունեն լիդերության տարբեր դասակարգումներ, որոնց ժամանակ կիրառվում են տարբեր չափանիշներ։ Մասնավորապես իտալացի քաղաքագետ Պարետտոն, հետևելով Մաքիավելու օրինակին, լիդերնորին բաժանում էր 2 խմբի՝ աղվեսների և առյուծների։ Աղվես լիդերները գործում են ավելի խորամանկ կերպով, նրանք խորաթափանց են, կարողանում են հաշվարկել հակառակորդի քայլերի հաջորդականությունը, գործում են ավելի գաղտնի կերպով և երբևիցե ուղղակի հակամարտության մեջ չեն մտնում։ Առյուծ լիդերները գործում են բաց ճակատով, նախընտրում են կառավարման ուժային մեթոդները և իրենց հաստատակամության շնորհիվ փորձում են հաղթանակի հասնել։ Քաղաքականության մեջ նախընտրելի է համարվում այս 2 ոճերի համադրությունը և ինչպես Մաքիավելին էր պնդում իսկական քաղաքական լիդերը պետք է լինի աղվեսի պես խորամանկ, որ խուսափի թակարդից և առյուծի պես հզոր, որ վախեցնի գայլերի ոհմակին։ Ամերիկացի քաղաքագետ Հարոլդ Լասսուելը առանձնացնում է քաղաքական լիդերի 3 տեսակ՝

  • լիդեր-ագիտատոր,
  • լիդեր-ադմինիստրատոր,
  • լիդեր-տեսաբան։

Լիդեր-ագիտատորները օժտված են արտաքին հմայքով, համոզելու ունակությամբ, հռետորական ձիրքով։ Այսպիսի լիդերները շատ հեշտությամբ են հասարակությանը տրամադրում դեպի իրենց հայացքները և հասարակային բանավեճերում միշտ հաղթած են դուրս գալիս։ Ադմինիստրատիվ լիդերները ավելի շատ օժտված են կազմակերպչական ունակություններով։ Նրանք փայլուն վարչարարներ են, այսպես կոչված թոփ-մենեջերներ, որոնք աշխատանքի ճիշտ կազմակերպման և կարգապահության շնորհիվ հասնել մեծ արդյունքների։ Նրանք գերադասում են մնալ ստվերում, սակայն կառավարում են իրավիճակը և իշխանական բոլոր լծակները պահում են իրենց ձեռքում։ Տեսաբան-լիդերները ունեն հզոր ինտելեկտուալ ունակություններ։ Նրանք հասարակությանը մատուցում են նոր գաղափարներ, մշակում են ամբողջական գաղափարախոսություններ և մարդկանց վրա իրենց ազդեցությունն ապահովում են իրենց հզոր ինտելեկտի շնորհիվ։ Քաղաքական լիդերության մեկ այլ տիպաբանություն է առաջարկում ամերիկացի քաղաքագետ Մարգարեթ Հերմանը, որը առանձնացնում է լիդերության 4 տեսակ՝

  • լիդեր-դրոշակակիրներ,
  • լիդեր-հրդեհաշեջներ,
  • լիդեր-առևտրականներ,
  • լիդեր-խամաճիկներ։

Դրոշակակիր լիդերները, որպես կանոն, գնում են խմբի առջևից, իրենց վրա են ընդունում բոլոր հարվածները և պատրաստ են ամեն ինչ զոհաբերել խմբի հաջողության համար։ Այդպիսի լիդերները չեն թաքնվում իրենց ենթակաների հետևում և իրենց վճռականության և հաստատակամության շնորհիվ հասնում են իրենց նպատակներին։ Հրդեհաշեջ լիդերները հանդես են գալիս հիմնականում կոնֆլիկտային իրավիճակների ժամանակ, կարողանում են հանգստացնել կրքերը, խմբի անդամներին միավորել ընդհանուր նպատակների շուրջ։ Առևտրական լիդերները սիրում են լինել դուրեկան, հասարակության մեջ տարածել իրենց գաղափարները, առևտրի մեջ մտնել, կոմպրոմիսների գնալ և փորձել բավարարել խմբի բոլոր անդամների շահերը։ Խամաճիկ լիդերները հիմնականում հանդես են գալիս դրածոների կարգավիճակում, ավելի շատ արտահայտում են ուրիշների շահերը, թույլ են իրենց բնավորությամբ և շուտ են ենթարկվում արտաքին ազդեցությանը։ Ռուս հեղինակ Աշինը և լեհ քաղաքագետ Եժի Վյատրը առանձնացնում են լիդերության հետևյալ տիպերը՝

  • լիդեր-գաղափարախոս,
  • լիդեր-պրակտիկ։

Լիդեր-գաղափարախոսները քաղաքականության մեջ առաջնորդվում են իդեալական պատկերացումներվ, իսկ լիդեր-պրակտիկները ավելի պրագմատիկ են, կարողանում են շատ ավելի արագ հարմարվել փոփոխված իրավիճակին և հանդես գալ նոր իրողություններին համապատասխան գաղափարներով։ Այս հեղինակները որպես լիդեր-գաղափարախոս նշում էին Պլեխանովին, իսկ լիդեր-պրակտիկ՝ Լենինին։ Ըստ սեփական անձի նկատմամբ քննադատական վերաբերմունքի նրանք առանձնացնում էին՝

  • լիդեր-դոգմատիկներ,
  • համաձայնողական լիդերներ։

Լիդեր-դոգմատիկները կտրուկ են իրենց գործողություններում, չեն ընդունում որևէ առարկություն կամ քննադատություն իրենց հասցեին, իսկ համաձայնողական լիդերները ավելի փափուկ են իրենց քաղաքականությունում, խմբի մնացած անդամներին նույնպես ներգրավում են որոշումների ընդունման մեջ, որի շնորհիվ էլ ապահովում է ներխմբային բարձր ինտեգրացիան և ներթիմային համերաշխությունը։ Ամերիկացի քաղաքագետ Բարբերը լիդերության տիպաբանության համար տալիս է 2 չափանիշ՝

  • որքանով է տվյալ անձը սիրում ստանձնել ղեկավար պաշտոն,
  • որքան էներգիա է ծախսում դրա համար։

Այս 2 հարցերը նա բաժանում է մի քանի ենթահարցերի։ Այն մարդիկ, ովքեր սիրում են իրենց զբաղեցրած պաշտոնղ, անվանեց դրական, ովքեր դժկամությամբ են իրականացնում իրենց պաշտոնը՝ բացասական։ Այն լիդերները, որոնք շատ էներգիա են ծախսում իրենց նպատակներին հասնելու համար, անվանեց ակտիվ, իսկ ովքեր քիչ՝ պասիվ։ Արդյունքում ստացավ լիդերության 4 տիպ՝

  • ակտիվ-դրական,
  • ակտիվ-բացասական,
  • պասիվ-դրական,
  • պասիվ-բացասական։

Ակտիվ-դրական տիպի լիդերները մեծ էներգիա են ծախսում իշխանության հասնելու համար, սիրում են իրենց պաշտոնը, փորձում են մաքսիմալ կերպով նվիրվել իրենց սիրած գործին։ Ակտիվ-բացասական լիդերները չնայած սիրում են զբաղեցնել ղեկավար պաշտոններ, սակայն միաժամանակ պաշտոնը իրենց համար հանդիսանում է լրացուցիչ բեռ, հիմնական գործը հանձնարարում են իրենց ենթականերին և մխրճվում են մանր խնդիրների մեջ։ Պասիվ-դրական լիդերները ունեն բավականաչափ էներգիա, սակայն առանձնապես ջանք չեն թափում իշխանության գալու համար, ուղղակի հարմար պահից օգտվելով՝ դեմ չեն նաև կառավարելուն։ Պասիվ-բացասական լիդերները հիմնականում աչքի են ընկնում ցածր աշխատունակությամբ, պաշտոնը նրանց համար լրացուցիչ բեռ է և նրանք ամեն կերպ խուսափում են վերջնական որոշումներ ընդունելուց։ Լիդերության այս 4 տեսակները ամերիկացի քաղաքագետը կիրառում էր ամերիկյան նախագահների գործելաոճը նկարագրելու համար։ Ամերիկյան մեկ այլ քաղաքագետ Ջենինգսը առանձնացնում է լիդերության հետևյալ տեսակները՝

  • լիդեր-կարիերիստներ։ Այս լիդերները աչքի են ընկնում իշխանության մոլուցքով և առանձնահատուկ մղում ունեն դեպի իշխանության բարձր պաշտոններ։
  • լիդեր-տեխնոկրատներ։ Այս լիդերները աչքի են ընկնում կառավարման բարձր արդյունավետությամբ, մասնագիտական արհեստավարժությամբ և կարողանում են իրենց մասնագիտական գիտելիքների շնորհիվ առավելություն ստանձնել մնացածների նկատմամբ։

Առաջնորդում