Խնձրա (կամ Խնձորակ, Խանղիրակ), գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։

Գյուղատեղի
Խնձրա
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇահբուզի շրջան
ՀամայնքՇահբուզի շրջան
Այլ անվանումներԽնձորակ, Խանղիրակ
Բնակչություն436 մարդ (2010)
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա մուսուլմաններ
Ժամային գոտիUTC+4
Խնձրա (Ադրբեջան)##
Խնձրա (Ադրբեջան)

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է Բջնակից 1,5-2 կմ ներքև, Նախիջևան գետի աջ ափին, գետից 2 կմ դեպի լեռնալանջերը, անտառով շրջապատված[1]։

Պատմություն

խմբագրել

Խնձրայի անցյալի մասին գրավոր աղբյուրները լռում են։ Տեղանքի ուսումնասիրությունը թույլ է տալիս կարծելու, որ Խնձրան եղել է միջին մեծության գյուղ, տեղադրված անտառի բացատային մասում, շրջապատված անտառային խնձորենիներով, որի համար էլ անվանվել է Խնձորակ, Խնձրա։ Այդ գյուղատեղից սայլի ճանապարհ է գնում դեպի Բջնակի «Մարնի փոշտ» գյուղատեղին։ Գյուղի ավերակներում, կիսաքանդ վիճակում դեռ մնում է հայկական եկեղեցին, որի փլատակներում կան տասնյակ խոշոր (2-3 մ երկարությամբ) խաչքարեր, որոնցից մեկն ունի «ԹՃՀԶ» թվագրությունը[1]։

Բնակչություն

խմբագրել

1919-1920 թվականներին Խնձրայի բնակչությունը տեղափոխվել է Բջնակ գյուղը, որից հետո Խնձրան այլևս չի բնակեցվել[1]։

Գրականություն

խմբագրել
  • Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել