Խնձորենու ծաղկակեր

միջատների տեսակ
Խնձորենու ծաղկակեր
Խնձորենու ծաղկակեր
Խնձորենու ծաղկակեր
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Երկարակնճիթներ (Curculionidae)
Ցեղ Anthonomus
Տեսակ Խնձորենու ծաղկակեր (A. pomorum)
Միջազգային անվանում
Anthonomus pomorum

Խնձորենու ծաղկակեր[1], խնձորենու երկարակնճիթ ծաղկակեր[2] (լատին․՝ Anthonomus pomorum), երկարաբեղիկների ընտանիքի բզեզ, խնձորենու, հազվադեպ՝ տանձենու և բալենու վտանգավոր վնասատու։ Մարմինը (երկարությունը՝ 3-5 մմ) գորշ է, մազածածկ, վերնաթևերի ստորին մասի վրա՝ թեք, բաց գույնի շերտերով՝ մուգ մազիկներով եզրավորված։ Թրթուրը (երկարությունը՝ մինչև 6 մմ)՝ նեղ, թեթևակի կորացած մարմնով և փոքր մուգ գլխով։

Նկարագրություն խմբագրել

Հողի մակերևութային շերտում կամ թափված տերևների տակ ձմեռած բզեզները գարնանը սնվում են ուռած բողբոջներով, վնասված տեղից հոսում է հյութը (բողբոջների լաց)։ Ձվադրման համար կրծելով անցք են բացում կանաչ կոկոնների մեջ։ Թրթուրը զարգանում է կոկոնում, հարսնյակավորվում նրա մեջ։ Երիտասարդ բզեզները կմախքացնում են տերևները, խոցեր բացում պտուղների մակերևույթի վրա, որը հանգեցնում է պտուղների ձևախախտման։

Պայքարի միջոցառումներ խմբագրել

Աշնանը հողի վերափորում և թափված տերևների այրում, վաղ գարնանը՝ մահացած կեղևի հեռացում և այրում, բողբոջների բացվելու շրջանից մինչև կոկոնների մերկանալը՝ սրսկում դիազինոն, լեբայցիդ, կոն գֆուսուպեր և այլ պատրաստուկներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Просвиров А. С. Атлас жуков средней полосы России. — М.: Фитон-XXI, 2019. — С. 240. — 272 с. — ISBN 978-5-906811-64-6
  2. Горбунов П. Ю., Ольшванг В. Н. Жуки Среднего Урала: Справочник-определитель. — Екатеринбург: «Сократ», 2008. — С. 338. — 384 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնձորենու ծաղկակեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնձորենու ծաղկակեր» հոդվածին։