Դիազինոն

քիմիական միացություն

Դիազինոն, քիմիական պատրաստուկ, միջատասպան-տզասպան։ Ազդող նյութը՝ դիազինոն։

Դիազինոն
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₁₂H₂₁N₂O₃PS
Մոլային զանգված5,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,12 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Այրման ջերմաստիճան180 ± 1 ℉[2]
Գոլորշու ճնշում0,0001 ± 0,0001 mm Hg[2]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար333-41-5
PubChem3017
EINECS համար206-373-8
SMILESCCOP(=S)(OCC)OC1=NC(=NC(=C1)C)C(C)C
ЕС206-373-8
RTECSTF3325000
ChEBI2909
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Նկարագրություն

խմբագրել

Թողարկվում է 600 գ/լ ջրային էմուլսիայի ձևով։ Կիրառվում է լվիճների, երկարակնճիթների, վահանակիրների, բվիկների և այլնի դեմ՝ սրսկումների ձևով։ Պատրաստուկի ծախսի չափաքանակը (լ/հա)՝ ցորենի վնասատուների (տզրուկաթրթուր) համար` 1,5–1,8, գարու (լվիճներ)՝ 0,5, հացահատիկի (ճանճեր)՝ 1,5, խնձորենու (ծաղկակեր)՝ 1,0, շաքարի ճակնդեղի (սովորական երկարակնճիթ, վահանակիր)՝ 1,8–2,0, (արևելյան զոլավոր երկարակնճիթ)՝ 1,5–2,0, (տերևային լվիճ, բվիկներ)՝ 0,8, կաղամբի (ճերմակաթիթեռ, բվիկներ)` 1,0, ծխախոտի (հողաբնակ բվիկներ)` 1,0–1,5, առվույտի (սերմնադաշտերի երկարակնճիթներ, լվիճներ, բվիկներ, մարգագետնային թիթեռնիկ, հաստոտիկ)` 2,0–2,5: Մշակումներն իրականացվում են վեգետացիայի ընթացքում, վերջինը՝ բերքահավաքից՝ գարու համար՝ 30, ծխախոտի՝ 20, շաքարի ճակնդեղի՝ 20, կաղամբի՝ 30 օր առաջ, իսկ խնձորենու ծաղկակերի դեմ՝ գարնանը։ Մշակումների առավելագույն քանակը. առվույտի (սերմնադաշտերում), շաքարի ճակնդեղի, ծխախոտի համար՝ 2 անգամ, հացահատիկայինների, խնձորենու, կաղամբի` 1։

Ծանոթագրություններ

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիազինոն» հոդվածին։