Խնձորենու բրդապատ լվիճ

միջատների տեսակ
Խնձորենու բրդապատ լվիճ
Խնձորենու բրդապատ լվիճ
Խնձորենու բրդապատ լվիճ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Կիսակարծրաթևավորներ (Hemiptera)
Ընտանիք Լվիճներ (Aphididae)
Ցեղ 'Eriosoma'
Տեսակ Խնձորենու բրդապատ լվիճ (E. lanigerum)
Միջազգային անվանում
Eriosoma lanigerum

Խնձորենու բրդապատ լվիճ (լատին․՝ Erio soma lanigerum Hausm), անթև կուսածին լվիճ, խնձորենու գլխավոր վնասատուներից է։ Մարմինը (երկարությունը՝ 2 մմ) գորշագույն է` ծածկված երկար մոմանման թելիկներով, որի պատճառով նրա մարմինը ծառի վրա լավ չի երևում։

Տարածվածություն

խմբագրել

Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է, սակայն այն այժմ հանդիպում է աշխարհի բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ աճեցվում են խնձորուտները[1], այդ թվում՝Հայաստանի (Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Նոյեմբերյան, Իջևան, Տավուշի, Գորիս, Սիսիան, Կապան) տարածաշրջանների խնձորուտներում։ Առաջին անգամ այն նկատվել է Մեծ Բրիտանիայում 1787 թվականին[2]։

Նկարագրություն

խմբագրել

Վեգետացիաի ընթացքում լվիճը բազմանում է կուսածնությամբ և տալիս է 12–17 սերունդ։ Ամռանը խնձորենու բոլոր ճյուղերը և ընձյուղները ծածկվում են լվիճի գաղութներով (նման են բամբակի քուլաների)։ Չափահաս բրդապատ լվիճները մանր և միջին չափի աֆիդներ են[3], որոնք ունեն մինչև 2 մմ երկարություն, շագանակագույնից մինչև մանուշակագույն գունավորում, սակայն գույնը սովորաբար քողարկվում է աֆիդի որովայնի մասնագիտացված գեղձերի սպիտակ բամբակի նման արտազատմամբ։

Պայքարի միջոցառումներ

խմբագրել

Վեգետացիայի ընթացքում ծառերի մշակում՝ ակրինով (2 գ/լ), անոմետրինով (250 գ/լ), ատլանտիսով (500+50 գ/լ), դեցիսով (25 գ/լ) և այլն։ Արդյունավետ է խնձորուտում աֆելինուսի թողարկումը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Elizabeth H. Beers; Stanley C. Hoyt; Michael J. Willett (1993). «Woolly apple aphid Eriosoma lanigerum (Hausmann)». Tree Fruit Research & Extension Center Orchard Pest Management Online. Washington State University. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  2. "Woolly aphid – additional information". Apple Best Practice Guide. AHDB. Retrieved 28 May 2017
  3. «Eriosoma lanigerum (woolly aphid)». CABI. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։