Խճանկարի թանգարան (Բուլղարիա)

Խճանակարի թանգարան (բուլղար․՝ Музей на мозайките), թանգարան Բուլղարիայի հյուսիսարևելյան մասում՝ Դևնյա քաղաքում։ Թանգարանը կառուցված է բլրի վրա՝ ուշ անտիկ ժամանակաշրջանից մնացած հռոմեական ավերված վիլլայի տեղում։ Թանգարանում հավաքվել են հինհռոմեական Մարկիանոպոլիս քաղաքի խճանկարի ցուցանմուշներ, ինչպես նաև հնագիտական գտածոներ։

Խճանկարի թանգարան
Տեսակհին հռոմեական վիլլա, թանգարան և հին հռոմեական շենք
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունԴևնյա
ՎայրԴևնյա
Մասն էԲուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ
Ղեկավարության նստավայրԴևնյա, Վարնայի մարզ, Բուլղարիա
ՀասցեУлица Пазарска 189162
Հիմնադրվել է1976
Կայքmirela.bg/en/estate-in-bulgaria/Museum-of-Mosaics-in-the-town-of-Devnya-zxi26521.html(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Վիլլա և թանգարան

խմբագրել
 
Թանգարանը ներսից

Թանգարանը հիմնադրվել է 1976 թվականին անցկացված հնագիտական պեղումներից հետո, որի ընթացքում հայտնաբերվել էր հռոմեական վիլլա՝ խճանկարից հատակով։ Վիլլան կառուցված է եղել Ք.ա.3-րդ դարի վերջին կամ 4-րդ դարի սկզբին՝ հավանաբար Կոստանդիանոս Ա Մեծի տիրապետության շրջանում (306-337)։ Այն կառուցվել է մի շենքի տեղում, որը հավանաբար ավերվել է գոթերի արշավանքների ժամանակ (250-251)։ 7-րդ դարում ավարների և սլավոնների արշավանքների պատճառով վիլլան վերջնականապես լքվել է[1][2]։

Վիլլան գրեթե քառակուսու տեսք ունի։ Այն պարունակում է 21 սրահ, որոնք դասավորված են ներքին բակի շուրջը[1]։ Թանգարանը տեղակայված է ոչ մեծ այգում՝ լավ պահպանված հռոմեական փողոցով։ Թանգարանի շուրջը կան մի քանի հին պատեր։ Թանգարանը զբաղեցնում է վիլլայի արևմտյան մասը միայն[2]։ Վիլլայի պատերը զարդարված են ֆրեսկոներով, ստուկկոյով, իսկ նախասրահի և հինգ այլ սրահների հատակը պատված է եղել բարդ խճանկարով։ Բացի խճանկարից՝ թանգարանում ներկայացված են առարկաներ, որոնք պատկանել են վիլլայի բնակիչներին[1]։

Թանգարանի շենքը կառուցվել է Ճարտարապետ Կամեն Գորանովի նախագծով։ Թանգարանի ղեկավար Անաստաս Անգելովը քննադատել է կառույցի նախագիծը՝ հավաստիացնելով, որ նրա ծանրության 90 %-ը գտնվում է հռոմեական ավերակների վրա։ 2008 թվականին թանգարանի պատերին ստորգետնյա ջրերից առաջացած ճեղքերը լրջորեն վնասում են այն։

2005 թվականին թանգարան է այցելել մոտ 10.000, 2006 թվականին՝ 8.000 մարդ[2]։ Խճանկարի թանգարանը Բուլղարիայի զբոսաշրջային 100 օբյեկտների ցանկում տասներորդն է[3]։

Խճանկար

խմբագրել
 
Մեդուսա Գորգոնայի խճանկարը

Թանգարանում միայն երեք խճանկար է ցուցադրվում հենց հայտնաբերման տեղում, մնացածը տեղափոխվել են, որպեսզի վերականգնվեն և պահպանվեն։ Խճանկարները հռոմեացիները հավաքել են՝ հավասարեցնելով հորիզոնական կամ ուղղահայաց գծերը։ Սալիկները մարմարից են, կավից, կրաքարից, տասնվեց երանգի գունավոր ապակուց[1]։

Չնայած Կոստանդիանոս Ա-ի օրոք ընդունված է եղել քրիստոնեությունը, սակայն խճանկարները բացառապես վերաբերում են հեթանոսությանը։ Նրանք պատկերում են հունական և հռոմեական դիցաբանության հերոսներին։ Կան նաև ծաղկային և երկրաչափական մոտիվներ[1][2]։

Թանգարանի ամենահայտնի խճանկարը պատկերում է Մեդուսա Գորգոնային։ Այն ծածկել է վիլլայի տիրոջ սենյակի հատակը։ Մեդուսայի պատկերի շուրջը Աթենասի կլորավուն վահանն է։ Չնայած Մեդուսան սարսափազդու կերպարի համարում ուներ, նրա պատկերը վիլլայում վախ չի առաջացնում։ Այն կարծես տունը չար ուժերից պաշտպանելու թալիսմանի դեր ունի[2]։ Մեդուսան պատկերված է մի փոքր աջ թեքված դեմքով, չնայած աչքերը ձախ են նայում։ Որպեսզի պատկերին ծավալայնություն հաղորդվի, օգտագործվել են տարբեր երանգների սալիկներ[1][2]։

 
Հատված խճանկարից

Զևսի պատկերով խճանկարը ծածկում է ննջասենյակի հատակը։ Զևսը պատկերված է երիտասարդ սատիրի կերպարանքով, որ առևանգում է Անտիոպին[1]։ Խճանկարն ունի հին հունարենով երկու գրություն, որոնք կերպարների անուններն են։

Վիլլայի մեկ ուրիշ խճանկար ներկայացնում է Հանիմեդի պատմությունը, որին Զևսը արծվի կերպարանքով տանում է Օլիմպոս։ Այն ծածկում է էկուսի (մեծ սրահ) պատերը։

Կանանց հարկաբաժնի խճանկարը խիստ վնասված է, սակայն նկատելի են կենդանիների և երկրաչափական պատկերներ, տարվա չորս եղանակների կերպավորումը։ Ավելի լավ է պահպանվել աշնան կերպարավորված պատկերը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Angelov, Anastas. «Museum of Mosaics in Devnya» (PDF). Devnya Municipality. Արխիվացված (PDF) օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Дамянов, Маргарит (2008 թ․ հունվար). «История в мозайки» [A Story in Mosaics]. National Geographic България (Bulgarian). София: National Geographic Society (27): 30–31. ISSN 1312-6571.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «10. Музей на мозайките» [10. Museum of Mosaics] (Bulgarian). Български туристически съюз. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել