Նիկոլայ Խիտարով
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խիտարով (այլ կիրառումներ)
Նիկոլայ Իվանի Խիտարով (սեպտեմբերի 16 (հոկտեմբերի 3), 1903, Պյատիգորսկ - փետրվարի 5, 1985, Մոսկվա[2]), խորհրդային երկրաքիմիկոս։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անղամ (1964)։
Նիկոլայ Խիտարով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3 (16), 1903 Պյատիգորսկ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 5, 1985 (81 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երկրաքիմիկոս և քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Համամիութենական Երկրաբանական հետազոտությունների ինստիտուտ և Վերնադսկու անվան երկրաքիմիայի և անալիտիկ քիմիայի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն և Երկրաքիմիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան (1930) |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1961) և պրոֆեսոր |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1930)։ 1929-1953 թվականներին աշխատել է Համամիութենական երկրաբանական ԳՀԻ-ում։ 1941-1945 թվականներին ղեկավարել է միներալային հումքի պաշարների գծով Համամիութենական հանձնաժողովի մետաղների բաժինը։
1953 թվականից աշխատում է ԽՍՀՄ ԳԱ Վերնադսկու անվան երկրաքիմիայի և անալիտիկ քիմիայի ինստիտուտում՝ որպես մագմատոգեն գործընթացների լաբորատորիայի վարիչ։ Աշխատությունները նվիրված են երկրակեղևի և վերին մանթիայի երկրաքիմիական փոխազդեցության խնդիրներին։ Խիտարովը ԽՍՀՄ-ում խորքային գործընթացների փորձարարական հետազոտությունների զարգացման նախաձեռնողներից է (1931)։ Մասնակցել է ստորերկրյա ջրերի բաղադրության փոփոխությունների որոշմանը՝ կապված երկրաշարժերի հետ։
Պարգևներ
խմբագրելԱրժանացել է Վերնադսկու և Ֆերսմանի անվան մրցանակների (1960, 1970)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Хитаров Николай Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Хитаров Николай Иванович». Վերցված է 2013 Հունիսի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 53)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Խիտարով» հոդվածին։ |