Վլադիմեր Խինչեգաշվիլի (վրաց.՝ ვლადიმერ ხინჩეგაშვილი, ապրիլի 18, 1991(1991-04-18), Գորի, Վրաստան), վրացի ազատ ոճի ըմբշամարտիկ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր՝ 55 կգ քաշային կարգում։

Վլադիմեր Խինչեգաշվիլի
ვლადიმერ ხინჩეგაშვილი
Դիմանկար
Ծնվել էԳորի, Վրաստան
ԾննդավայրԳորի, Վրաստան
ՔաղաքացիությունՎրաստան Վրաստան
Ազգությունվրացի
ԿրոնՎրաց ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունըմբիշ
 Vladimer Khinchegashvili Վիքիպահեստում

2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում դարձել է չեմպիոն՝ 57 կգ քաշային կարգում։

Կենսագրություն խմբագրել

Վլադիմեր Խինչեգաշվիլին ծնվել է 1991 թվականի ապրիլի 18-ին Գորիում։ Ներկայումս հանդես է գալիս «Դինամո» սպորտային ակումբում։

Վրացի ըմբիշի առաջին խոշոր մրցանակը միջազգային ասպարեզում եղել է Դորտմունդում ընթացող 2011 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։ Եզրափակիչ գոտեմարտում այդ ժամանակ նա պարտվել է Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Ջամալ Օտարսուլթանովին։

2012 թվականին Լոնդոնում տեղի ունեցող ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Վլադիմերը հաղթել է եգիպտացի Ֆարին, բուլղարացի Վելիկովին, հնդիկ Կումարին և ճապոնացի Յումոտին։ Այս անգամ ևս Վլադիմերը եզրափակչում պարտվել է Օտարսուլթանովին։

Մեկ տարի անց մինչև 60 կգ քաշային կարգում մասնակցել է հայրենի Թբիլիսիում անցկացվող Եվրոպայի առաջնությանը։ Այս օլիմպիադայի ժամանակ վրացի մարզիկը մասավ մինչև կիսաեզրափակիչ, որից հետո պարտվեց ազգությամբ ռուս մարզիկ Օպան Սատուին՝ նվաճելով բրոնզե մեդալ։

2014 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձել է չեմպիոն՝ մինչև 57 կգ քաշային կարգում։ Մարզիկը կրկնել է իր հաջողությունները նաև 2016 թվականի օլիմպիադայի ժամանակ։

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմեր Խինչեգաշվիլի» հոդվածին։