Խիզանի գավառակ
Խիզան, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Վարչական կենտրոնը Խիզան քաղաքն էր, իսկ XIX դարի երկրորդ կեսին, Խիզանի հետադիմելու և ավերվելու պատճառով, գավառակի կենտրոն դարձավ Կարասու ավանը։
Գավառակ | |
---|---|
Խիզան | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Բիթլիսի գավառ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 23 070[1] մարդ (1891) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեեր[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Տեղաբնականուն | խիզանցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Անվան ստուգաբանություն
խմբագրելԸստ Գ. Խալաթյանցի գավառակի անվանումը կապված է ասորեստանյան արձանագրություններում հիշատակված Կիրզան տեղանվան հետ[2]։ Ղ. Ինճիճյանի կարծիքով անվանումն առաջացել է պարսկերեն «սեհետխիզան» բառի ձևափոխությունից, որը թարգմանաբար նշանակում է «կախահարույց»[3]։
Աշխարհագրություն
խմբագրելԽիզանի գավառակը գտնվում էր Վանա լճից հարավ, Բիթլիսի գավառի հարավարևելյան կողմում։ Հյուսիսից և հարավից սահմանակից էր Վանի վիլայեթին, իսկ հարավարևմտյան կողմով՝ Սղերդի գավառին։
Գավառակի տարածքով հոսում էր Արևելյան Տիգրիսի վտակ Խիզան գետը։ Հյուսիսային և հարավային մասերը լեռնոտ են, իսկ հարավային և արևմտյան մասերը դաշտային։ Դաշտային մասերում հողը բարեբեր էր։ Ունի հարուստ բուսականություն և անտառներ, որտեղ նաև պտղատու այգիներ կան։ Անտառները լի են վայրի գազաններով։
Կլիմա
խմբագրելԽիզանում կլիման բարեխառն է։
Բնակչություն
խմբագրելՀայ բնակչության քանակը զգալիորեն նվազել է XV-XVII դդ. թուրք-պարսկական երկարատև պատերազմների և քրդական ցեղերի խուժման պատճառով, սակայն մինչև XIX դարի 70-ական թթ. վերջը հայերն այնտեղ մեծամասնություն են կազմել։
Հայերի թիվը խիստ նվազել է 1877-1878 թթ. Ջալալեդդինի արշավանքների և, հատկապես, 1894-1896 թթ. հայկական կոտորածների հետևանքով։ Բազմաթիվ հայ ընտանիքներ գավառակից հեռացել են 1880-ական թթ. ծավալված սովի ժամանակ[4]։
1891 թվականին, ըստ Վ. Քինեի վիճակագրության, Խիզանի գավառակն ուներ 27 070 բնակիչ՝ հայեր և քրդեր։
Աղթամարի Խաչատուր կաթողիկոսի տվյալներով 1895 թվականին թուրքերը գավառակի 40 գյուղերում սպանել են 400 հայ և ավերել ու քանդել են հայկական եկեղեցիներն ու վանքերը։
Հայ բնակչության մեծ մասը թուրքերի ձեռքով կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Ողջ մնացածները բռնագաղթել են։
Օգտակար հանածոներ
խմբագրելՏնտեսություն
խմբագրելԳավառակի հարավարևելյան լեռնային շրջանի հայ և քուրդ բնակչության հիմնական զբաղմունքը խաշնարածությունն ու դաշտավարությունն էր։ Իսկ դաշտային մասում բնակվողները զբաղվում էին հացազգիների (ցորեն, գարի, կորեկ), խաղողի, բամբակի և ծխախոտի մշակությամբ։
Մշակույթ
խմբագրելԽիզանում գործել են հայ գրչության և մշակույթի մի շարք կենտրոններ, որոնցից նշանավոր էին Ս.Խաչ (Ս.Տիկնանց), Բարեձոր (Յոթն խորան), Ս. Գամաղիել վանքերը[4]։
Վարչական բաժանում
խմբագրելXIX դարի վերջի և XX դարի սկզբի դրությամբ Խիզանի գավառակը բաժանված էր 3 գյուղախմբերի, որոնք միասին ունեին 168 գյուղ, որից 68-ը հայաբնակ էին՝ ընդ որում Խիզանում՝ 23 գյուղ, Մամռտանքում՝ 16, իսկ Սպարկերտում՝ 29[1]։
Խիզանի գավառակի մեջ մտնում էին հետևյալ գյուղախմբերը.
- Խիզան
- Մամռտանք
- Սպարկերտ
Պատմամշակութային կառույցներ
խմբագրել1881 թվականի «Մշակ» թերթի տվյալներով գավառակն ուներ 11 վանք, 70 եկեղեցի և 3 ուսումնարան[5]։
Հայաբնակ գյուղեր
խմբագրել- Աղյան (3 տուն)
- Անապատ (22 տուն)
- Անտյանց (42)
- Դարոնց (38)
- Խածուս (12)
- Խարխոց (24)
- Խարկե (36)
- Խուփ (9)
- Կապան
- Կատինոք (18)
- Կարասու Վերին (25)
- Կարասու Ներքին (18)
- Հեղին (21)
- Ճում
- Մահմըտենք (30)
- Մանտենց (22)
- Նամ (9)
- Նորաշեն (10)
- Շեն (18)
- Պախոր (17)
- Պռոշենց (15)
- Պրյունս (34)
- Ս. Խաչ գյուղ (20)
- Տի (38)
- Փալսատ (8)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |