Խդր Սուրիկի Հաջոյան (Թամոյան) (անգլ.՝ Khdr Hajoyan, Эздики` Хьдьре Сурене Ә'зизe Ә'мәр, դեկտեմբերի 4, 1990թ․, գյուղ Զովունի, Կոտայք),Եզդիների ազգային միության նախագահ[1], Եզդիների ազգային միության «Էզդիխանա» պաշտոնաթերթի տնօրեն։

Խդր Սուրիկի Հաջոյան (Թամոյան)
Хьдьре Сурене Ә'зизe Ә'мәр
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4, 1990 (31 տարեկան)
ԾննդավայրԶովունի, Հայաստան Հայաստան
ԱզգությունԵզդի
ՄասնագիտությունԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ
ԱշխատավայրԵզդիների ազգային միության նախագահ
Երեխաներմեկ զավակ
Կայքkhdrhajoyan.com

ԿենսագրությունԽմբագրել

2007 թվականին ավարտել է Զովունի գյուղի Ռ․ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցը, նույն թվականին ընդունվելով Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։ 2008 թվականից սկսել է զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ՝ մասնակցելով մի շարք՝ ինչպես տեղի, այնպես էլ միջազգային ծրագրերին, փառատոններին, ներկայացրել է եզդի ժողովրդի մշակույթը, կրոնը, լեզուն, պատմությունը, ազգային ավանդույթները և այլն։ 2010 թվականի մայիսի 12-ից մինչև 2021 թվականը «Էզդիխանա» թերթի գլխավոր խմբագիր։ 2011 թվականի հունիսի 28-ից ստանձնել է Եզդիների ազգային միության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը[2][3][4]։ 2013թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 2015 թ․ ավարտել է նույն համալսարանի՝ արդեն արևելագիտության ֆակուլտետը մագիստրոսի որակավորմամբ։

Մասնակցել է մի շարք՝ ինչպես իրավական, այնպես էլ տարբեր հասարակական զարգացման, համագործակցության և միջմշակութային երկխոսությունների հետ կապված միջազգային ծրագրերի։ Ազատ ժամանակ նաև ստեղծագործում է, մի շարք հայտնի եզդիական երգերի խոսքերի ու երաժշտության հեղինակ է։ Հանդիսանում է նաև «Էզիդխան» եզդիական IP հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը և դրա Հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը[5]։ «Եզդիերեն լեզու և գրականություն» 5 և 11-րդ դասարանների դպրոցական դասագրքերի համահեղինակն է (երջանկահիշատակ առաջնորդ Ազիզ Թամոյանի և Հասան Թամոյանի հետ միասին)։

Խդր Հաջոյանը Ազիզ Թամոյանի թոռն է, եղել է նրա սանն ու աջ ձեռքը[6]։ Ազիզ Թամոյանը 83 տարեկան էր և կառույցը ղեկավարել է 1988-ից՝ գրեթե 33 տարի։

Հասարակական-քաղաքական գործունեությունԽմբագրել

2014 թվականի օգոստոսի 3-ից սկսած ակտիվ գործունեություն է ծավալում Իրաքի եզդիների հանդեպ բռնությունների կանխարգելման և եզդիների ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար[7]։ Ինչի կապակցությամբ եղել է եվրոպական մի շարք երկրներում, ամրապնդել և կապեր հաստատել տեղի եզդիական մի շարք կազմակերպությունների ու հասարակական գործիչների հետ, ինչպես նաև եզդիական պատվիրակության հետ միասին եղել է Հնդաստանում, հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի[8][9], հոգևոր մի շարք առաջնորդրների հետ եզդի փախստականներին աջակցելու վերաբերյալ։

Ունի հաստատված կապեր Իրաքի, եվրոպական երկրների, Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների, Կանադայի, Վրաստանի եզդիական կառույցների հետ։

«Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ժողովրդի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը»։ Հենց այդ մասին է պատմել 2021 թվականի փետրվարի 22-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանի Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցած Եզդիների ազգային միության համագումարի ժամանակ նոր նախագահի ընտրությանը նախորդած՝ Ազիզ Թամոյանին նվիրված  փաստավավերագրական ֆիլմը[10]։ Համագումարի ընթացքում էկրանին ցուցադրվել են եզդիական միջազգային կառույցների այն ղեկավարների տեսաուղերձները, որոնք չեն կարողացել ներկա գտնվել համագումարին։ Հատուկ ուղերձներ են հղել եզդիների հոգևոր առաջնորդ, Շանգալի Էմիր Միր Նաիֆ Բին Դաուդը, Կանադայի եզդիների համայնքի ղեկավար Միրզա Իսմայիլը, Իրաքից եզդիների զորամիավորման հրամանատար Ալի Իսան (Խալ Ալի), Իրաքում եզդիական առաջընթաց կուսակցության փոխնախագահ՝ Ամար Կտոն[11]։ Էկրանին ցուցադրվել են նաև Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, ՌԴ եզդիական կառույցների ղեկավարների տեսաուղերձները։ Համագումարի ընթացքում ելույթ են ունեցել Եզդիների ազգային միության նախագահության անդամներ Ռոստամ Շամոյանը, Սուրիկ Հաջոյանը, Այսեր Իսայանը, Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանը, Համլետ Հաջոյանը։ Ելույթ են ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, Հայաստանի կառավարության կրոնի և ազգային փոքրամասնությունների հարցերով վարչության պետ Վարդան Ասատրյանը, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը[12]։

Խդր Հաջոյանը (Թամոյանը) համագումարի՝ իր ելույթում նշել է, որ իր մեծ ուսուցչի՝ Ազիզ Թամոյանի թողած անգնահատելի ժառանգությունը փաստում է իր հավերժ ներկայության մասին։ Եզդիների ազգային միությունից հայտնել են, որ Խդր Հաջոյանը (Թամոյանը) համագումարի ընտրությունը պարզապես իր անձի ընտրությունը չի համարում, այլ` եզդի ժողովրդի իրավունքների, կրոնի, լեզվի, ազգային արժեքների, մշակույթի և կրթության պահպանման ու զարգացման, ինչպես նաև հայ-եզդիական դարավոր բարեկամության առավել ամրապնդման երաշխիք։ «Վստահ եղեք, մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են, իսկ դժվարությունները, իհարկե, հաղթահարելի միմիայն մեր միասնականության, մեր համատեղ ուժերի շնորհիվ։ Այն ճանապարհը, որով պիտի գնանք հեշտ չէ, սակայն ձեր հայրենասիրությունն ու նվիրվածությունը ազգային արժեքների պահպանությանը ինձ զորավիգ են դառնում, որպեսզի էլ ավելի եռանդով շարունակեմ այն սուրբ գործը, որը ժառանգել ենք երջանկահիշատակ Ազիզ Թամոյանից և իր համախոհներից։ Այնպես որ, եկեք լինենք միասնական ու տեր կանգնենք մեր իրավունքներին։ Բժի Էզդիխանա, բժի Էրմենիստան, բժի թֆակա էզդիա ու էրմենիա, հոլը, հոլը, հոլա Սըլթան Էզիդե Սորը (Կեցցե, Էզդիխանան, կեցցե Հայաստանը, կեցցե հայ-եզդիական միասնականությունը)»,- ինչպես տեղեկացնում են Միությունից, ասել է Խդր Հաջոյանը։

2021 թվականի փետրվարի 22-ին Եզդիների ազգային միության համագումարի ժամանակ ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրվեց Եզդիների ազգային միության նախագահ։

2021 թվականի փետրվարի 24-ից նաև Եզդիների ազգային միության Էզդիխանա պաշտոնաթերթի տնօրեն։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ զավակ[13]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. LLC Helix Consulting։ «Եզդիների ազգային միությունը նոր նախագահ ունի»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2021-05-28 
  2. LLC Helix Consulting։ «Yerevan’dan çağrı: “Ezidi Soykırımını durdurun!”»։ www.ermenihaber.am (անգլերեն)։ Վերցված է 2021-05-28 
  3. «Armenia’s ‘peacock angel’ worshipping Yezidi question dated customs»։ Al Arabiya English (անգլերեն)։ 2013-06-20։ Վերցված է 2021-05-28 
  4. «Long-persecuted Yazidis find second homeland in Armenia»։ america.aljazeera.com։ Վերցված է 2021-05-28 
  5. «Charshema Sersale / Pirozbahiya seroke Tfaqa Ezdiaye Mletie Khdr Hajoyan / 2021 /»։ www.dasin.net (en-US)։ Վերցված է 2021-05-28 
  6. «Եզդիների ազգային միությունը նոր նախագահ կընտրի»։ Հայաստանի Հանրային Ռադիո (hy-AM)։ Վերցված է 2021-05-28 
  7. «Ninguna secta: "Somos la nación de los Yazidís"»։ www.20minutos.com.mx - Últimas Noticias (es-MX)։ 2014-09-27։ Վերցված է 2021-05-28 
  8. l.facebook.com https://www.worldhindunews.com/biggest-global-yezidi-delegation-to-visit-india/։ Վերցված է 2021-05-28 
  9. «In search of help and solace from Mother India - to save Yezidi people and seek support for an Autonomous Yezidi Region in Iraq»։ World Hindu News (en-US)։ 2015-03-10։ Վերցված է 2021-05-28 
  10. https://xsoft.am։ «Yezidi National Union will elect a new President»։ NewInfo։ Վերցված է 2021-05-28 
  11. «Եզդիների ազգային միությունը նոր նախագահ ունի - Ardarutyun | Արդարություն» (en-US)։ Վերցված է 2021-05-28 
  12. «Կոտրելու ենք այն կարծրատիպերը, որոնք ձևավորվել են եզդի ազգի նկատմամբ. Խդր Հաջոյան»։ iravunk.com։ Վերցված է 2021-05-28 
  13. ««Եկեք լինենք միասնական ու տեր կանգնենք մեր իրավունքներին» Եզդիների ազգային միությունը նոր նախագահ ունի»։ nt.am։ Վերցված է 2021-05-28 

Արտաքին հղումներԽմբագրել