Ազիզ Թամոյան (Ազիզե Ամար, եզդիերեն՝ Ә'зизe Ә'мәр/E'zîze E'mer, հուլիսի 1, 1933(1933-07-01), Զովունի, Հայաստան - հունվարի 2, 2021(2021-01-02)), եզդիների աստվածաբանության և պատմության դոկտոր, պրոֆեսոր, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Եզդիների ազգային միության նախագահ։

Ազիզ Ամարի Թամոյան
Ә'зизe Ә'мәр
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 1, 1933 (88 տարեկան)
ԾննդավայրԶովունի, Հայաստան Հայաստան
Մահացել էհունվարի 2, 2021(2021-01-02) (87 տարեկան)
ԱզգությունԵզդի
ԿրոնԵզդիականություն
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1988)
ԱշխատավայրԵզդիների ազգային միության նախագահ
Aziz Tamoyan Վիքիպահեստում
ՀՀ Նախագահ՝ Սերժ Սարգսյան և «Եզդիների ազգային միության» նախագահ՝ Ազիզ Թամոյան
Հայաստանի եզդիական համայնքի դրոշը, որը հիմնվել է 1988 թ. «Եզդիների ազգային միության» կողմից

ԿենսագրությունԽմբագրել

Ազիզ Ամարի Թամոյանը ծնվել է 1933 թվականի հուլիսի 1-ին, Շահումյանի շրջանի Ամո գյուղում (այժմ ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղ)։ Ավարտել է Երևանի թիվ 93 միջնակարգ դպրոցը։ 1958-1965 թթ. աշխատել է Ամո գյուղում, որպես դասվար, իսկ 1965-1983 թվականներին՝ Զովունի գյուղի միջնակարգ դպրոցում, որպես փոխտնօրեն՝ դաստիարակության գծով։

1960-1972 թվականներին աշխատել է որպես Ամո գյուղի գյուղապետ։ 1963-1990 թվականներին եղել է ՍՄԿԿ անդամ։ Աշխատանքին զուգահեռ 1965 թվականին ընդունվել է Հոկտեմբերյանի գյուղատնտեսական տեխնիկումի դաշտավարական բաժինը, որն ավարտել է 1971 թվականին։ 1972 թվականին ընդունվել է Երևանի մարքսիզմ-լենինիզմի համալսարան և այն ավարտել 1974 թվականին։ 1983-1986 թվականներին աշխատել է Զովունի գյուղի խորհտնտեսությունում, որպես փոխտնօրեն՝ օժանդակ տնտեսությունների գծով։ 1986-1992 թվականներին Նաիրիի շրջանի անասնամթերումների գրասենյակի տնօրեն։ 1988 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։

ԳործունեությունԽմբագրել

1989 թվականի սեպտեմբերի 30-ին ընտրվել է ՀՀ Եզդիների ազգային միության նախագահ, իսկ 1997 թվականին՝ «Աշխարհի Եզդիների ազգային միություն» կազմակերպության նախագահ։

1988-1994 թվականներին մասնակցել է Արցախյան շարժմանը, ղեկավարելով եզդիական կամավորական ջոկատը, որը կոչել եզդիների ազգային հերոս՝ Ջհանգիր աղայի անունով, եղել է ջոկատի կազմակերպիչն ու մարտական գործողությունների շտաբի պետը, հրամանատարը[փա՞ստ]։

Միաժամանակ մասնակցել է երկրաշարժի փրկարարական աշխատանքներին, եզդիական ջոկատով փրկել են տասնյակ մարդկանց և երկրաշարժի գոտուն ցուցաբերել նյութական օգնություն։ 1991 թվականից մինչև օրս «Եզդիների ձայն», իսկ հետագայում «Էզդիխանա» թերթի տնօրենն է։

Մասնակցել է եզդիերեն դասագրքերի ստեղծմանը, ղեկավարել դրանց աշխատանքը, ընդ որում, 1-2-րդ և 4-10-րդ դասարանների դպրոցական դասագրքերի համահեղինակն է ու 3-րդ դասարանի դպրոցական դասագրքի հեղինակը։ Միաժամանակ «Եզդի ժողովրդի սխրանքը Ղարաբաղյան պատերազմում», «Մենք Եզդի ենք», «Մի գերդաստանի պատմություն», «Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում» գրքերի հեղինակն է։

2007 թվականի դեկտեմբերի 15-ին իրանագիտության Կովկասյան Կենտրոնի գիտական խորհրդի որոշմամբ եզդիական կրոնի և եզդի ժողովրդի պատմության բնագավառում ունեցած ակնառու վաստակի համար իրեն շնորհվել է Եզդիների ազգային պատմության և աստվածաբանության դոկտոր պրոֆեսորի կոչում, ինչպես նաև 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։

ՊարգևներԽմբագրել

  • Եզդի ժողովրդի ազգային հերոս և ոսկե մեդալ - Ղարաբաղյան պատերազմում և հայոց պետականության վերականգնման գործընթացում մատուցած ծառայությունների համար, եզդի ժողովրդի համար մատուցած ծառայությունների համար «ՀՀ Եզդիների ազգային միության» նախագահության 1992 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ։
  • «Եզդի ժողովրդի ազգային հերոսի» կրկնակի կոչում - 2005 թվականի ապրիլի 13-ին, «ՀՀ եզդիների ազգային միության» որոշմամբ։ Արժանացել է այն մեծ ծառայությունների համար, կազմակերպել և ղեկավարել եզդի ժողովրդի պայքարը պետականորեն եզդի ժողովրդի անվան վերականգնման համար։
  • «Մարշալ Հ. Ք. Բաղրամյանի անվան» մեդալ - 2007 թվականի հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի թիվ 78 հրամանով։
  • «Անդրանիկ Օզանյան» մեդալ,
  • «ՀՀ Բանակի 20 ամյակի» մեդալ։
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգև` «Ոսկե հուշամեդալ» - 2016 թվականի հոկտեմբերի 19-ին, «Եզդիերեն» և «Եզդի գրականության» զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։

ԳրականությունԽմբագրել