Խաչիկ Կոշկակարյան
Խաչիկ Սարգսի Կոշկակարյան (Կոշկարյան) (1908, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդահայ շինարար, որմնադիր-քարագործ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս է (1958 թվական)[1]։
Խաչիկ Կոշկակարյան | |
---|---|
Ծնվել է | 1908 |
Ծննդավայր | Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1976 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | շինարարություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԽաչիկ Սարգսի Կոշկակարյանը ծնվել է 1908 թվականին Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Խարազ գյուղում, որմնադրի ընտանիքում[2]։ Երբ Խաչիկը երկու տարեկան էր, նրա ընտանիքը հոր համար աշխատանք փնտրելու նպատակով տեղափոխվել է Կարս քաղաք, որից հետո Արդահան քաղաք։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Կոշկակարյանների ընտանիքը տեղափոխվել է Վրաստան (Ռուսական կայսրությունում), բայց որոշ ժամանակ անց աշխատանք չգտնելով, կրկին վերադարձել է Կարս։ 1918 թվականին փրկվելով հայկական կոտորածներից՝ Կոշկակարյանները տեղափոխվել են Կրասնոդար քաղաք, իսկ 1929 թվականին տեղափոխվել են Երևան՝ մշտական բնակության[3]։
Խաչիկ Կոշկակարյանը դեռ մանկուց ընտրել էր որմնադրի մասնագիտությունը։ Իր աշխատանքային գործունեությունը նա սկսել է 1929 թվականի սկզբին, երբ հոր պնդմամբ Երևանում տեղավորվել է աշխատանքի ծխախոտի գործարանի շինհրապարակում որպես օժանդակ աշխատող[4]։ Երկու տարին լրանալուն պես Կոշկակարյանը դարձել է ինքնուրույն որմնադիր[5]։ Նա մասնակցել է Ստախանովյան շարժմանը, հազարավորների շարժմանը, եղել է աշխատանքի հարվածային՝ գերակատարելով պլանները 50-80%-ով։ 1932 թվականին Կոշկակարյանը մտել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն[6]։
1941 թվականին Հայրենական Մեծ պատերազմի սկզբին Խաչիկ Կոշկակարյանը գնացել է պատերազմ, որտեղ ծառայել է որպես կապավոր զինվոր մինչև 1945 թվականի պատերազմի ավարտը[6]։
Զորացրումից հետո Խաչիկ Կոշկակարյանը վերադարձել է Երևան և տեղավորվել աշխատանքի ԽՍՀ Հայաստանի շինարարության նախարարության Երևանի N1 շինարարական տրեստում՝ որպես աղյուսագործ[7]։ Այստեղ Կոշկակարյանը հասել է աշխատանքի բարձր արտադրողականության՝ կատարելով իր վրա դրված պարտականությունները 200-250%-ով[4]։ Նրա մասնակցությամբ կատարվել են երևանյան շատ կառույցների շինարարություններ՝ Պիոներ պալատ, Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն, Կենտրոնական փակ շուկա, գաջի գործարանի բնակելի տներ, հացահատիկի բերքի պահեստ, Կլարա Ցետկինի անվան առաջին կարի գործարան, արդյունաբերական ձեռնարկությունների շենքեր, այդ թվում նաև Երևանի պահածոների գործարան, նաև Մայր Հայաստան հուշահամալիրը, բազալտե պահպանիչ պատը Տամանցևի փողոցի երկայնքով, Գետառ գետի ափամերձ շրջանը և շատ կամուրջներ[8][4]։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով 1958 թվականի օգոստոսի 9-ին շինարարության և շինանյութերի արդյունաբերության մեջ ակնառու հաջողությունների համար Խաչիկ Սարգսի Կոշկակարյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ Լենինի շքանշանի և «Մուրճի և մանգաղի» ոսկե մեդալի շնորհմամբ[9]։
Խաչիկ Կոշկակարյանը նաև ակտիվ հասարակական գործունեություն է վարել։ Նա երկակի ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, վարել է արհմիության աշխատանք, եղել է ԽՄԿԿ Երևանի քաղաքային խորհրդի անդամ։ Իր աշխատանքային գործունեության ընդացքում Խաչիկ Կոշկակարյանը դաստիարակել է շինարարների նոր կադրեր[4]։
Խաչիկ Սարգսի Կոշկակարյանը մահացել է 1976 թվականին Երևանում։ Թաղվել է Երևանի քաղաքային պանթեոնում[10]։
Պարգևներ
խմբագրել- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1958 թվականի օգոստոսի 9-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանով, Լենինի շքանշան, «Մանգաղ և մուրճ» մեդալ )
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / Амбарцумян, Виктор Амазаспович. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 666. — 688 с.
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 18
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 18—19
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Газарян, 1958
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 19
- ↑ 6,0 6,1 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 20
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 21
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 19—20
- ↑ Խաչիկ Կոշկակարյան «Երկրի հերոսներ» կայքում
- ↑ «Хачик Саркисович Кошкакарян». hush.am. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Саакян В. М., Геворкян В. А. Кошкакарян Хачик Саркисович // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 18—22. — 325 с.
- Газарян В. Знатный строитель [о Герое Социалистического Труда, каменщике-кладчике Х. С. Кошкакаряне] // Коммунист. — 1958. — № 191 (7358).