Ստախանովյան շարժում (ռուս.՝ Стахановское движение), ԽՍՀՄ-ում «սոցիալիստական արտադրության նորարարների» (այսպես կոչված՝ առաջավոր բանվորներ, կոլտնտեսականներ, ինժեներատեխնիկական աշխատողներ) շարժում, որի նպատակն էր բարձրացնել խորհրդային աշխատավորների արտադրողականությունը և ցույց տալ «սոցիալիստական տնտեսական համակարգի գերազանցությունը»։ Սկսվել է երկրորդ հնգամյակի ժամանակ, 1935 թվականին, որպես սոցմրցության նոր փուլ։ Շարժման ի հայտ գալը բացատրվում էր արագ արդյունաբերականացմամբ և հարկադիր կոլեկտիվացմամբ, որը տեղի էր ունեցել յոթ տարի առաջ[1]։

Հանքափոր Ալեքսեյ Ստախանովը (աջից)
«Ստախանովուհու ելույթը»

«Ստախանովյան շարժում» անվանումն առաջացել է դրա սկզբնավորողի՝ Դոնբասի հանքափոր Ալեքսեյ Ստախանովի, անունից, ով 6 ժամից պակաս ժամանակահատվածում հորատել էր 102 տոննա ածուխ (քվոտան գերակատարելով 14 անգամ)։ Ստախանովի ռեկորդը շուտով «գերազանցել են» նրա հետևորդները։ 1936 թվականի փետրվարի 1-ին հաղորդվեց, որ առավելագույն արդյունքի էր հասել Նիկիտա Իզոտովը՝ մեկ հերթափոխում հորատելով 640 տ ածուխ[2]։ Կարճ ժամանակում ընդգրկել է խորհրդային արտադրության բոլոր ճյուղերը, տրանսպորտը, շինարարությունը, գյուղատնտեսությունը և տարածվել ամբողջ Խորհրդային Միությունում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստախանովցիները արտադրողականությունը բարձրացնելու համար դիմում էին տարբեր մեթոդների, ինչպիսիք էին բազմահաստոցային սպասարկման, մասնագիտությունների համատեղման, արտադրության ու շինարարության արագացված տեխնոլոգիայի ստախանովյան մեթոդները։ Ստախանովցիները հետագայում կազմակերպեցին «երկուհարյուրականների» (երկու և ավելի նորմա մեկ հերթափոխում), այնուհետև՝ «հազարականների» (1000 % նորմա) շարժումները, «ճակատային բրիգադների» ստեղծման նախաձեռնությունը[3]։

Շարժմանը դեմ արտահայտող աշխատավորները որակվում էին որպես «վնասարարներ»։ Որոշ խմբեր իրենց աշխատանքային կյանքը բարդացնելու համար մեղադրում էին հենց Ստախանովին[4]։

Գրականություն խմբագրել

  • Стахановцы восьмидесятых: О продолжении и развитии стахановских традиций. — М.: Политиздат, 1987.
  • Караганда — третья угольная база СССР. — Л.: Углетехиздат, 1951.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Siegelbaum, Lewis H. (1990). Stakhanovism and the Politics of Productivity in the USSR, 1935–1941. Cambridge University Press. ISBN 978-0-52139556-4.
  2. The System of Training in the USSR. Slavonic and East European Review. Cambridge University Press. 1944.
  3. Williamson, David G. (2013). Age of the Dictators : a Study of the European Dictatorships, 1918–53. White Plains: Taylor & Francis. ISBN 978-1-31787014-2. OCLC 956644191.
  4. Service, Robert (2005). A History of Modern Russia, from Nicholas II to Putin. Cambridge, MA: Harvard University Press. էջ 217. ISBN 0-674-01801-X.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 99  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստախանովյան շարժում» հոդվածին։