Խաչգյուղ (վրացերեն՝ ხაჩკოი), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում[1], Ծալկայից 40 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1880 մ բարձրության վրա։

Գյուղ
Խաչգյուղ
վրաց.՝ ხაჩკოი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՔվեմո Քարթլի
ՇրջանԾալկայի
ԲԾՄ1880 մ
Խոսվող լեզուներհայերեն
Բնակչություն554 մարդ (2014)
Ազգային կազմհայեր
Խաչգյուղ (Վրաստան)##
Խաչգյուղ (Վրաստան)

Բնակչություն և տնտեսություն խմբագրել

Համաձայն 2014 թվականի տվյալների, գյուղն ուներ 554 բնակիչ[2], հիմնականում հայեր, ովքեր զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն անտառտնտեսություն էր։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, բուժկայան, անասնաբուժական կայան։

Պատմությունը խմբագրել

Գյուղը հիմնադրել են Էրզրումի նահանգի Աշկալա և այլ գյուղերից եկած հայերը` 1837-1845 թվականներին։

Խաչգյուղի շրջակայքում պահպանվել են միջնադարյան եկեղեցի, խաչքարեր և գյուղատեղիներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «საქართველოს ადმინისტრაციულ-ტერიტორიული ერთეულები» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 25