Աշկալա (Աշկալե, Աշխալի, Աղջակալա, թուրք.` Aşkale), քաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում, Էրզրում քաղաքից մոտ 40 կմ արևմուտք, Աշկալայի դաշտում, Երզնկա-Բաբերդ խճուղու վրա:

Քաղաք
Աշկալա
թուրք.՝ Aşkale
Erzurum location Aşkale.png
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներԱղաջկալա, Աղաջկալե, Աղջակալա, Աշգալե, Աշկալե, Աշխալի, Աշղալա, Էշկալե
ԲԾՄ1.650 մ մ
Բնակչություն800 / 12,597 մարդ (1909 / 2012)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաշկալեցի
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքaskale.bel.tr (թուրքերեն)
##Աշկալա (Թուրքիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աշկալայի հայ բնակչության մի մասը գաղթել է Արևելյան Հայաստան, մյուս մասը զոհվել ջարդերի ժամանակ:

ԲնակչությունԽմբագրել

XIX դարի սկզբին ուներ 1800, իսկ 1909 թվականին՝ մոտ 800 հայ և թուրք բնակիչ։

ՏնտեսությունԽմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով և առևտրով։

Օգտակար հանածոներԽմբագրել

Գյուղի մոտակայքում կար քարաղի պաշարներ:

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Աշկալան ուներ երկու եկեղեցի: Գյուղի մոտ, բարձունքի վրա, որտեղ գերեզմանոցն էր, պահպանվել էին հին բերդի ավերակներ։

ԿրթությունԽմբագրել

Գյուղում գործում էր դպրոց[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 292

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։