Խաչատուր Տարոնացի

հայ բանաստեղծ
(Վերահղված է Խաչատուր Տարոնեցիից)


Խաչատուր վարդապետ Տարոնացի (նաև՝ Հաղարծնեցի, 12-րդ դար, Տարոն, Տարոնի իշխանություն, Բյուզանդական կայսրություն - 13-րդ դար, Հաղարծնի վանք, Զաքարյան Հայաստան), հայ երաժիշտ, գիտնական և բանաստեղծ։ Հաղարծնի վանահայր (12-րդ դարի վերջին քառորդ - 13-րդ դարի սկիզբ)։

Խաչատուր Տարոնացի
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Խաչատուր վարդապետ Տարոնացի
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Հաղարծնի վանահայր
Կառավարման սկիզբ 12-րդ դարի վերջին քառորդ
Կառավարման ավարտ 13-րդ դարի սկիզբ

ԳործունեությունԽմբագրել

Գործել է Զաքարյանների տիրապետության շրջանում՝ տնտեսական, քաղաքական ու մշակութային վերելքի պայմաններում։ Խաչատուր Տարոնացին նոր մակարդակ է ստեղծել Հաղարծնում տարեկան երգեցողությունների միայնակ (սոլո) ու խմբային կատարման ասպարեզում, մեծապես նպաստել է խազագրության արվեստի հետագա զարգացմանը, հորինել է գանձեր ու տաղատիպ շարականներ, որոնցից երաժշտությամբ հանդերձ պահպանվել է Հայոց պատարագի մեջ անցած «Խորհուրդ խորին» ծանր ու տոնական ստեղծագործությունը։ Խաչատուր Տարոնացին այն երգել է 13-րդ դարի սկզբներին, Զաքարե սպասալարի հրամանով մատուցված բացօթյա պատարագի ժամանակ (Լոռիի մոտերքը), հատկապես հրավիրված հոգևորականների ներկայությամբ։ Հայտնի է «Զգեստավորման շարական» անունով, կատարում է պատարագի նախերգի պաշտոնը և իր վիպական հզոր շնչով, հուզականության նոր որակով ու զարդոլորումների նկարագրով կրում է ոչ միայն անհատական ստեղծագործության, այլև դարաշրջանին հատուկ մեղեդիական բարձր ճաշակի կնիքը։ Աչքի է զարնում նաև նրա երկ-եռամասանի հազվագյուտ կառուցվածքը։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 23