Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոց

Երևանի դպրոց

Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1864
Անվանված էԽաչատուր Աբովյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Քանաքեռ, 14-րդ փողոց, 1 շենք

Պատմություն

խմբագրել

Դպրոցը հիմնադրվել է 1864 թվականին կաթողիկոս Մաթևոս I Կոնստանդինոպոլեցու կարգադրությամբ Քանաքեռ գյուղում՝ որպես Սահակ Պարթևի անվան մեկդասյա ծիսական դպրոց, սակայն շուտով փակվել է։ 1866-1867 ուստարում դպրոցը վերաբացվել է։ Դպրոցում սովորել են արական սեռի երեխաներ։ 1892 թվականին ծիսական դպրոցում բացվել է նաև օրիորդաց ծիսական մեկդասյա դպրոց։ 1908 թվականին երկսեռ քառամյա դպրոցն անվանակոչվել է Խաչատուր Աբովյանի անունով։ 1930-1932 թվականներին դպրոցը պատրաստել է ուսուցչական կադրեր Կոտայքի շրջանի դպրոցների համար[1]։

Դպրոցի շատ շրջանավարտներ մասնակցել են Սարդարապատի հերոսամարտին, Հայրենական մեծ պատերազմին (Բ. Ներսիսյան (դպրոցի տնօրեն), Ա. Վարդանյան (ուսմասվար), ուսուցիչներ` Ա. Զաքարյան, Լ. Գեղամյան, Հ. Վարդանյան)։

Շրջանավարտներ

խմբագրել

Կ. Գևորգյան, Գ. Փիլիպոսյան, Զ. Կարապետյան, Հ. Հովհաննիսյան (ՀՀ գյուղատնտեսության նախարար), Պապոյաններ (բժիշկներ), Ալֆ. Մկրտչյան (բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր), Ա. Մնացականյան (Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի), Գ. Հովհաննիսյան (ըմբշամարտի աշխարհի չեմպիոն), Արսեն Գրիգորյան։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել