Էլմար Կլոս (չեխ.՝ Elmar Klos, հունվարի 26, 1910(1910-01-26)[1][2][3][…], Բռնո[3][4] - հուլիսի 19, 1993(1993-07-19)[2][4], Պրահա, Չեխիա[4]), չեխ ռեժիսոր և սցենարիստ։

Էլմար Կլոս
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1910(1910-01-26)[1][2][3][…]
ԾննդավայրԲռնո[3][4]
Մահացել էհուլիսի 19, 1993(1993-07-19)[2][4] (83 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Չեխիա[4]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, համալսարանի դասախոս, ռեժիսոր, դրամատուրգ և ուսուցիչ
ԱշխատավայրԵրաժշտական արվեստի ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Elmar Klos Վիքիպահեստում

1934 թվականին մասնակցել է վավերագրական կարճամետրաժ ֆիլմերի ստուդիայի (ք. Զլին) կազմակերպմանը, ուր ստեղծել է 60-ից ավելի ֆիլմեր։ 1945 թվականից ղեկավարել է Պրահայի վավերագրական ֆիլմերի ստուդիան։ 1953 թվականից աշխատել է Յան Կադարի ընկերակցությամբ։ Նրանց համատեղ ստեղծած «Հրապարակի խանութը» խաղարկային գեղարվեստական կինոնկարը 1965 թվականին «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի է արժանացել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում[5]։ Մինչ այդ (1963 թվականին) Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոսկե մրցանակին էր արժանացել Կլոսի և Կադարի նկարահանած «Մահվան անունը Էնգելխեն է» գեղարվեստական ֆիլմը[6]։ Նրանց հեղինակած ևս մեկ կինոնկար («Մեղադրյալը», 1964 թ.) նվաճել է Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Բյուրեղապակե գլոբուսը»[7][8]։ Կլոսն ու Կադարը համագործակցելով՝ ընդհանուր առմամբ ստեղծել են ութ կինոնկար։ 1960-ական թվականների կեսերին նրանց համագործակցությունն ընդհատվել է. Կադարն արտագաղթել է, և դրանից հետո Կլոսը քաղաքական հետապնդումների է ենթարկվել, զրկվել ֆիլմեր նկարահանելու հնարավորությունից։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Czech National Authority Database
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. «The 38th Academy Awards (1966) Nominees and Winners»։ oscars.org։ Վերցված է 2011-11-06 
  6. «3rd Moscow International Film Festival (1963)»։ MIFF։ Արխիվացված է օրիգինալից 16 January 2013-ին։ Վերցված է 2012-12-01 
  7. «Obžalovaný (1964)»։ Filmový přehled (չեխերեն)։ Վերցված է 15 September 2017 
  8. «Obžalovaný — Česká televize»։ Česká televize (չեխերեն)։ Վերցված է 15 September 2017 

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 484