Լևոն Երամյան

հայ դերասան
(Վերահղված է Լ. Երամյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Գևորգի Երամյան (դեկտեմբերի 21 1892 (հունվարի 2 1893)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 23, 1938(1938-12-23)[1][2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ դերասան, ռեժիսոր։

Լևոն Երամյան
Ծնվել էդեկտեմբերի 21 1892 (հունվարի 2 1893)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էդեկտեմբերի 23, 1938(1938-12-23)[1][2] (45 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1909)[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր
Ամուսին(ներ)Աստղիկ Երամյան
Պարգևներ և մրցանակներ
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ

Դերասանուհի Աստրա Երամյանի ամուսինը։

Կենսագրություն խմբագրել

 

Երամյանը ծնվել և մեծացել է Թիֆլիսում։ 1909 թ. ավարտել է Ներսիսյան դպրոցը։ 1910 թ. ընդունվել է «Նոր դրամա» թատրոն, ապա խաղացել Զուբալովի անվան ժողովրդական տանը (1913-1916 թթ.)։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի հոգենևրոլոգիական ինստիտուտում, ավարտել է Թիֆլիսի Պետրաշևսկու տնտեսական դասընթացները, աշխատել է տարբեր կազմակերպություններում իբրև հաշվապահ, ուսուցիչ Զանգեզուրում, ծառայել է Էրզրումում և Սարիղամիշում, իսկ 1926 թ. էլ անց է կացրել Փարիզում։ 1928-1938 թթ. աշխատել է Բաքվի հայկական թատրոնում (Բաքվի Հայ դրամա), որը դերասանի մահվանից հետո կոչվել է իր անունով[3]։

Դերերը թատրոնում խմբագրել

Գրականություն Լևոն Երամյանի մասին խմբագրել

  • Բարսեղյան Ա., Լևոն Երամյան, Երևան, 1962[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 374.
  3. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
  4. Բարսեղյան, Արարատ Մովսեսի (1962). Լևոն Երամյան. Սովետահայ բեմի վարպետներ. Հայկական թատերական ընկերություն. Երևան: Հայպետհրատ.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Երամյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 540