Լ’Ռեն Սքոթ (անգլ.՝ L'Wren Scott), իրական անուն՝ Լուեն Բամբրո (անգլ.՝ Luann Bambrough, ապրիլի 28, 1964(1964-04-28)[1][2][3][…], Roy, Ուեբեր շրջան, Յուտա, ԱՄՆ - մարտի 17, 2014(2014-03-17)[1][4][3][…], Չելսի, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի տարազների դիզայներ և ոճաբան։

Լ’Ռեն Սքոթ
անգլ.՝ Laura Bambrough և անգլ.՝ L'Wren Scott
Ծնվել էապրիլի 28, 1964(1964-04-28)[1][2][3][…]
ԾննդավայրRoy, Ուեբեր շրջան, Յուտա, ԱՄՆ
Մահացել էմարտի 17, 2014(2014-03-17)[1][4][3][…] (49 տարեկան)
Մահվան վայրՉելսի, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունRoy High School?
Մասնագիտությունմոդել, նորաձևության դիզայներ, wardrobe stylist և հագուստ ձևագծող
Ամուսինանհայտ և անհայտ
Կայքlwrenscott.com

Կենսագրություն խմբագրել

Լ’Ռեն Սքոթը ծնվել է 1964 թվականի ապրիլի 28-ին[6][7] և դաստիարակվել է խնամատար մորմոն ծնողների ընտանիքում՝ Ռոեում (ԱՄՆ)[8][9]։

Կարիերա խմբագրել

Լ’Ռենը պատանեկության տարիներին մոդել է աշխատել Փարիզում։ 1990-ական թվականների սկզբին Սքոթը տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ դարձել է ոճաբան և դիզայներ։ Նա տարազներ է ստեղծել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են՝ «Լայն փակված աչքերով» (1999) «Օուշենի տասներեք ընկերները» (2007)։ Նաև եղել է «Pirelli» օրացույցի գեղարվեստական տնօրենը։ Կյանքի վերջին տարիներին հագուստի հավաքածուներ է թողարկել «L’Wren Scott» ապրանքանիշի ներքո, որը ստեղծվել է 2006 թվականին։ Նրա հագուստները բազմիցս կրել են Անջելինա Ջոլին, Սառա Ջեսիկա Փարկերը, Էմի Ադամսը, և Նիկոլ Քիդմանը, այդ թվում՝ «Օսկար» կինոմրցանակաբաշխության ժամանակ։ Մահից որոշ ժամանակ առաջ հավաքածու է թողարկել «Banana Republic» ապրանքանիշի հետ։ 2014 թվականի փետրվարին նա չեղյալ է հայտարարել իր ցուցադրությունը Լոնդոնի նորաձևության շաբաթում։

Անձնական կյանք խմբագրել

1992-1996 թվականներին Լ’Ռենը ամուսնացած է եղել անշարժ գույք ոլորտի ձեռնարկատեր Էնթոնի Բլեյք Բրենդի հետ։

2001 թվականից մինչև մահ Լ’Ռենը ապրել է երաժիշտ Միք Ջագերի հետ[10]։

Մահը խմբագրել

2014 թվականի մարտի 17-ին Լ’Ռենը հաղորդագրություն է ուղարկել իր ընթերակային՝ խնդրելով գալ իր բնակարան և դուռը բացել իր բանալիով։ Ընթերական գալով՝ 49-ամյա Սքոթին գտել է դռան բռնակից շարֆով կախված և փրկարարական ծառայություն է կանչել։ Հաղորդվում է, որ նա ինքնասպանություն է գործել․ տարվում է հետաքննություն, հայտնվում է, որ նա ինքնասպանությունը կապված է եղել է բիզնեսում ունեցած խնդիրների հետ՝ հնարավոր է՝ պարտքերի։ Նրա կենակիցը հերքել է այն լուրերը, որ մահից որոշ ժամանակ առաջ նրանց հարաբերություններում խնդիրներ են եղել[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 https://www.telegraph.co.uk/news/obituaries/celebrity-obituaries/10703584/LWren-Scott-obituary.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 https://www.theguardian.com/fashion/2014/jun/22/lwren-scott-mysterious-suicide-of-mick-jaggers-girlfriend
  5. 5,0 5,1 «L'Wren Scott dead: Fashion designer and Mick Jagger girlfriend found dead in apparent suicide». NY Daily News. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  6. «L'Wren Scott: 'I've never met a woman who thinks she's got a good enough figure' - Telegraph». Fashion.telegraph.co.uk. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  7. March 18, 2009. «The Rise and Rise of L'Wren Scott». The Daily Beast. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. L’Wren Scott — Fashion, Mick Jagger and Now a Fragrance - The New York Times
  9. «Obituary: Ivan J. Bambrough». Deseret News. 2002 թ․ փետրվարի 26. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  10. Merle Ginsberg (2009 թ․ մարտի 18). «The Rise and Rise of L'Wren Scott». The Daily Beast. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել