Լև (Քարվաճառ)
Լև (կամ Լևոնի գյուղ[2]), գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հյուսիսային մասում, համանուն գետի ամենավերին` ալպիական գոտու շրջանում։
Գյուղ | ||
---|---|---|
Լև | ||
ադրբ.՝ Lev | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | [[Շահումյան]] | |
Համայնք | Քելբաջարի շրջան և Ջևանշիրի գավառ | |
Առաջին հիշատակում | 1763 | |
Այլ անվանումներ | Լևոնի գյուղ | |
ԲԾՄ | 1785 մ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Պատմություն
խմբագրելՊատմական գյուղատեղին գտնվել է Լև գետի ձախափնյա հարավային ձորալանջին։ Այդ տարածքում XX դարի սկզբին սկսել են բնակվել անասնապահությամբ զբաղվող քոչվոր ցեղեր։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1750-1840 մ բարձրության վրա։ 1960-1980-ական թվականներին Լև գետի աջ ափին առաջացել է նոր թաղամաս։ 1908 թվականին Լև գյուղն ուներ 46 քուրդ բնակիչ, 1952 թվականին՝ 45 տուն, 1972 թվականին՝ 65 տուն, 1981 թվականին՝ 496 բնակիչ։ 1908-1981 թվականներին գյուղի քուրդ բնակչությունը տասնապատկվել է։ Ժամանակի ընթացքում նրանք ձուլվել են ադրբեջանցի բնակչությանը։ Լևը հայաբնակ է եղել միջնադարից, այնուամենայնիվ նրա մասին հիշատակվում է 1763 թվականին Դադիվանքի կալվածացուցակում։ Գյուղը վանքապատկան կալվածք էր համարվում 1913 թվականից, հնարավոր է` ընդհուպ մինչև խորհրդային կարգերի հաստատումը[3]։
Գյուղում մի ժայռի արևելյան մասում քանդակված են մի քանի պարզ խաչքարեր, գյուղից 1,6 կմ հյուսիս-արևելք, առանձնացած մի ժայռի ստորոտում գտնվում է մի անարձանագիր գեղաքանդակ, որի չափերն են` 180x93x20 սմ։
Մերձակայք
խմբագրելԼև գյուղի շրջակայքում պահպանվել են մի քանի հին գյուղատեղիներ, որտեղ XIX դարի վերջերից սկսել են բնակվել քուրդ, թուրք և անասնապահությամբ զբաղվող այլ քոչվոր ցեղեր։ Այդ գյուղերի անվանումները հայտնի չեն և հիմա հայտնի են օտարահունչ տարբերակով։ Դրանցից են՝ Թախդամն ու Քյուրդդամը, որոնք գտնվում են Լև գյուղից 2-3 կմ, համանուն գետի՝ հոսանքով վեր, ձախ ափին։ Այնուհետև Ջամիլու և Դարմչիդամ (հայերեն տարբերակը՝ Դարբնոց) գյուղատեղիները, որոնք գտնվում են Լևից 4-6 կմ հարավ-արևմուտք, որտեղ հաստատվել էին այրում և ղամշլու ցեղերի թուրքերը[4]։ Ումիռլու և Զամիլլու վտակների միախառնման տեղում գտնվում է (Լևից 3,5 կմ հարավ) Բաշդամ կամ Սեյդլյար գյուղատեղին, իսկ ընդամենը 1-2 կմ հարավ՝ Չուփուրլու և Էլյասալիլար կամ Էլլա Զալլար գյուղատեղին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Թ.Խ. Հակոբյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988
- ↑ «Արձագանք», Թիֆլիս, 1886, N44, էջ 577
- ↑ Լեօ, «Պատմութիւն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի 1838-1913, Թիֆլիս, 1914, էջ 677
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև (Քարվաճառ)» հոդվածին։ |