Լև Փիրուզյան

հայ խորհրդային կենսաֆիզիկոս

Լև Արամի Փիրուզյան (հուլիսի 16, 1937(1937-07-16)[1], Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 4, 2013(2013-10-04), Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային կենսաֆիզիկոս։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1974ԽՄԿԿ անդամ (1963)։ ԽՍՀՄ-ում տեսական ու փորձարարական ֆիզիոլոգիայի և բժշկական կենսաֆիզիկայի հիմնադիրներից։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ[2]։

Լև Փիրուզյան
Ծնվել էհուլիսի 16, 1937(1937-07-16)[1]
Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 4, 2013(2013-10-04) (76 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ն. Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
Գործունեության ոլորտկենսաֆիզիկա
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ և ԺՏՆՑ ոսկե մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամուսին(ներ)Էլեոնորա Փիրուզյան
Երեխա(ներ)Անաստաս Լևի Փիրուզյան

Արամ Փիրուզյանի որդին։ Անաստաս Փիրուզյանի հայրը։ Էլեոնորա Փիրուզյանի ամուսինը։

Կենսագրություն խմբագրել

1961 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1964 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, 1965 թվականից՝ լաբորատորիայի, 1970 թվականից՝ բժշկական կենսաֆիզիկայի բաժնի վարիչ, միաժամանակ (1972-1984)՝ քիմիական միացությունների կենսաբանական փորձարկումների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1980 թվականից՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Փիրուզյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են օրգանիզմում ախտաբանական պրոցեսների առաջացման, դրանց զարգացման և վերացման հարցերի, կենսաբանական օբյեկտների վրա արտաքին ֆիզիկական և քիմիական գործոնների (մագնիսական և էլեկտրական դաշտ, ֆիզիոլոգիապես ակտիվ միացություններ, լազերային ճառագայթներ և այլն) ազդեցության մոլեկուլային և բջջային մեխանիզմների ուսումնասիրությանը։ Փափազյանի և աշխատակիցների հետազոտությունների շնորհիվ ձևավորվել է գիտական նոր ուղղություն՝ ժամանակակից բժշկական կենսաֆիզիկան[3][4]։ Փիրուզյանը եղել է ամերիկյան աստղագնացության (1971) և կենսաաստղագնացության միջազգային (1980) ակադեմիաների իսկական անդամ է։

Անդամակցություն խմբագրել

  • ԱՄՆ ավիատիեզերական ընկերության անդամ (1971)
  • ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1974)
  • ԽՍՀՄ բժշկական արդյունաբերության նախարարության կոլեգիայի անդամ
  • Աստղագնացության միջազգային ակադեմիայի անդամ
  • ՌԴ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (2000)

Պարգևներ խմբագրել

  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշան (մայիսի 5 2008)[5]
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան (հուլիսի 29 2002)[6]
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշան (դեկտեմբերի 31 1997)[7]
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1981)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1975)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ
  • ԺՏՆՑ ոսկե մեդալ, ԽՍՀՄ

Երկեր խմբագրել

  • Действие физиологически активных соединений на биологические мембраны. М., 1974 (համահեղինակ)։
  • Пероксидазосомы, М., 1977 (համահեղինակ)։
  • Вопросы медицинской биофизики, М., 1988 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Пирузян Лев Арамович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 689։
  4. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ Հ. 4:
  5. «Указ Президента РФ от 5 мая 2008 года № 680 «О награждении Орденом «За заслуги перед Отечеством» II степени Пирузяна Л. А.»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  6. «Указ Президента РФ от 29 июля 2002 года № 810 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  7. Указ Президента РФ от 31 декабря 1997 года № 1382 «О награждении государственными наградами Российской Федерации»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Փիրուզյան» հոդվածին։