Արամ Սերգեյի Փիրուզյան (փետրվարի 10, 1907(1907-02-10), Բաքու, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 2, 1996(1996-10-02), Մոսկվա, Ռուսաստան, թաղված է Երևանում[1]), Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ (փետրվարի 1, 1937-հունվարի 30, 1943)[2]։

Արամ Փիրուզյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10, 1907(1907-02-10)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 2, 1996(1996-10-02) (89 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԵրևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն

խմբագրել
 
Արամ Փիրուզյաանի հուշատախտակը Երևանի Մոսկովյան փողոցում

Արամ Փիրուզյանը ծնվել է 1907 թվականին Բաքվում։ Ավարտել է Սվերդլովսկի (այժմ՝ Եկատերինբուրգ՝ ՌԴ-ում) գունավոր մետաղների արդյունաբերության ակադեմիան (1935)։ Փիրուզյանի հիմնական գործերից մեկը եղել է գործարաններում ռազմական արտադրանքի թողարկման կազմակերպումը։ 1945-1948 թվականներին՝ ՀԽՍՀ տեղական արդյունաբերության նախարար, միաժամանակ՝ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, 1948 թվականից՝ առաջին տեղակալ, 1952-1953 թվականներին՝ սննդի, 1953-1955 թվականներին՝ պարենային ապրանքների, 1955-1957 թվականներին՝ թեթև սննդի, մսի-կաթի և ձկան արդյունաբերության, 1957-1961 թվականներին՝ առևտրի նախարար։ 1961-1967 թվականներին՝ ԽՍՀՄ Կառավարության առևտրային ներկայացուցիչը Հունաստանում։

ԽՍՀՄ (1937-1954) և ՀԽՍՀ (1938-1963) Գերագույն Խորհրդի պատգամավոր։

  • Հայկական ՍՍՌ սննդի արդյունաբերությունը, Երևան։ Հայպետհրատ, 1958, 242 էջ[3]։
  • Размышления о пройденном пути / А.С. Пирузян ; Под ред. В.А. Мурадяна. Ереван : Айастан, 1989.
  • Երեխայի սնունդը / Խմբ. կոլ.՝ Ա.Ս. Փիրուզյան և ուրիշներ։ Երևան։ Հայպետհրատ, 1964։
  • Սովետական առևտրի զարգացումը Հայաստանում / Ա.Ս. Փիրուզյան և ուրրիշներ։ Երևան։ Հայպետհրատ, 1961։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The memorial of Piruzyan Aram (Արամ Փիրուզյան Սերգեյի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. «Պատմական ակնարկ - Նախկին վարչապետներ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի hիմնարար գիտական գրադարան
ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ
ՆԱԽՈՐԴՈՂ Արամ Փիրուզյան ՀԱՋՈՐԴՈՂ
Ստեփան Հակոբյան 1937, նոյեմբերի 23 - 1943, հոկտեմբեր Աղասի Սարգսյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։