Անաստաս Փիրուզյան

հայ մաշկաբան, բժիշկ

Անաստաս Լևի Փիրուզյան (հունվարի 20, 1963(1963-01-20)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ մաշկաբան, բժիշկ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2005 թ.), պրոֆեսոր։

Անաստաս Փիրուզյան
Ծնվել էհունվարի 20, 1963(1963-01-20)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2005) և պրոֆեսոր
Ծնողներհայր՝ Լև Փիրուզյան, մայր՝ Էլեոնորա Փիրուզյան

Կենսագրություն խմբագրել

Անաստաս Փիրուզյանը ծնվել է 1963 թվականին Մոսկվայում, Լև և Էլեոնորա Փիրուզյանների ընտանիքում։ 1986 թվականին ավարտել է Մոսկվայի Ն. Ա. Սեմաշկոյի անվան բժշկական ստոմատոլոգիական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1991 թվականից եղել է ՌԴ ԲԳԱ կենտրոնական կլինիկական հիվանդանոցի մաշկաուռուցքաբանության և լազերային վիրաբուժության բաժանմունքի բարձրակարգ բժիշկ-մաշկաբան, 2004 թվականից, միաժամանակ՝ դեղաբանության ֆիզքիմիական հիմնախնդիրների տեսության կենտրոնի գլխավոր գիտաշխատող, ՌԴ բժշկական գիտությունների հետդիպլոմային կրթության ակադեմիայի դասախոս[2]։ Վերապատրաստվել է Ավստրիայի, Անգլիայի, Հունգարիայի, Ֆինլանդիայի, ԱՄՆ-ի մասնագիտական կլինիկաներում։

Աշխատանքները վերաբերում են կոսմետոլոգիական միջոցների, դեղանյութերի փորձարարական հետազոտություններին։ Հեղինակ է ուսումնամեթոդական ձեռնարկների[3][4]։

Մրցանակներ խմբագրել

  • Լանցետ մրցանակի դափնեկիր (2014 թ.), արժանացել է «Ոսկե լանցետ» արձանիկի՝ որպես լավագույն մաշկաբան[5]
  • Ռուսաստանի պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների միության անդամ[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14616
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
  3. «ПИРУЗЯН АНАСТАС ЛЕВОНОВИЧ - Медицинский центр косметологической коррекции "ЭКЛАН"». www.mc-eklan.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. «Пирузян Анастас: Врач-дерматолог». mne-pomoglo.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. 5,0 5,1 Пирузян Анастас Левонович