Լև Սարկիսով
Լև Սարկիսով (դեկտեմբերի 2, 1938, Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվարի 2, 2024), հայ լեռնագնաց, որը հայտնի է որպես ամենատարեց հայը, ով բարձրացել է Էվերեստ լեռը, Վրաստանի վաստակավոր մարզիչ։
Լև Սարկիսով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1938 |
Ծննդավայր | Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | փետրվարի 2, 2024 (85 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Մասնագիտություն | լեռնագնաց |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԼև Սարկիսովը սերը դեպի լեռները բացահայտել է Թբիլիսիի ավիացիոն գործարանում աշխատելու ժամանակ։ Այնտեղ մի խումբ ալպինիստներ պարբերաբար արշավներ էր կազմակերպում։ 1962 թվականին խումբը որոշել է բարձրանալ Կովկասյան լեռների ամենաբարձր գագաթը՝ Կազբեկը[2]։
Նախքան զվարճացնող լեռնագնացությամբ զբաղվելը Լև Սարկիսովն աշխատել է Վրաստանի զինված ուժերում որպես լեռնագնացների մարզիչ[2]։
Լև Սարկիսովը չորս անգամ բարձրացել է Արարատ լեռը, որի գագաթին ծածանել հայոց եռագույն դրոշը[2]։
1999 թվականի մայիսի 12-ին Սարկիսովը վաթսուն տարեկան և հարյուր վաթսունմեկ օրականում դարձել է ամենատարեց մարդը, ով երբևէ հասել է Էվերեստի գագաթին՝ գերազանցելով վենեսուելացի ալպինիստ Ռամոն Բալանկա Սուարեսի նախկին ռեկորդը։ Նա Գինեսի ռեկորդների գրքում պաշտոնապես ճանաչվել է որպես ամենատարեց լեռնագնացը, ով երբևէ բարձրացել է լեռը[2][3]։ Նրա ռեկորդը 2001 թվականին գերազանցել է ամերիկացի լեռնագնաց Շերման Բուլը[4]։
1999 թվականին Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Սարկիսովին պարգևատրել է Պատվո շքանշանով, նա դարձել է նաև «Ձյունե հովազ» մրցանակի դափնեկիր[5]։ Դա խորհրդային մրցանակ է լեռնագնացության բնագավառում, որը շնորհվում է այն լեռնագնացներին, որոնք նվաճել են նախկին ԽՍՀՄ տարածքում գտնվող 7000 մ և ավելի բարձրությամբ բոլոր հինգ գագաթները[2]։
Սարկիսովը ԽՍՀՄ զինված ուժերի լեռնագնացության բազմակի չեմպիոն է, Վրաստանի վաստակավոր մարզիչ, նա պարգևատրվել է Լեռնագնացության Եվրասիական ընկերության «Էդելվեյս» շքանշանով[6]։
Լև Սարկիսովը մահացել է 2024 թվականի փետրվարի 2-ին՝ 85 տարեկանում[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 В горах нет наций
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ghazanchyan, Siranush. «Lev Sarkisov: The oldest Armenian to have climbed Everest». Public Radio of Armenia.
- ↑ «Georgian Man Is Oldest to Scale Everest». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Associated Press. 1999 թ․ մայիսի 22. ISSN 0458-3035. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Upreti, Bed (2003). Everest from the air. Ghatal & Matu Publications. էջ 40. ISBN 9789993354222.
- ↑ «Lev Sarkisov: Famous Armenian Mountaineer». Asbarez.com (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մարտի 22. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ armeniangeographic. «Լեռներն ազգություն չեն ճանաչում». Armenian Geographic - ArmGeo.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Скончался легендарный альпинист Лев Саркисов - первый армянин, поднявшийся на Эверест. Ему было 85 лет». News Armenia. 2024 թ․ փետրվարի 2. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.