Լևոն Շահվերդյան

քաղաքական գործիչ

Լևոն Դավիթի Շահվերդյան (հոկտեմբերի 17, 1950(1950-10-17), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։

Լևոն Շահվերդյան
Ծնվել էհոկտեմբերի 17, 1950(1950-10-17) (73 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կրթություն խմբագրել

  • 1967-1972 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետը՝ ինժեներ-շինարարի որակավորմամբ։
  • 1981 թ. ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1972-1974 թթ. - աշխատել է «Աբովյանշին» տրեստում որպես աշխատակազմի ավագ ճարտարագետ։
  • 1974-1980 թթ. - աշխատել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում որպես շինարարության ամբիոնի ասիստենտ։
  • 1980-1984 թթ. - ՀԿԿ Շահումյանի շրջկոմի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի հրահանգիչ։
  • 1984-1985 թթ. - «Երևանշին» արտադրական շինմոնտաժային միավորման պետի տեղակալ։
  • 1985-1987 թթ. - ՀԿԿ Մաշտոցի շրջկոմի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի պետ։
  • 1987-1988 թթ. - ՀԿԿ կենտկոմի շինարարության բաժնի հրահանգիչ։
  • 1988-1989 թթ. - ՀԽՍՀ Պետշինի գլխավոր վարչության պետի տեղակալ։
  • 1989-1990 թթ. - ՀԿԿ կենտկոմի ագրարային բաժնի հրահանգիչ։
  • 1990-1991 թթ. - «Պրոմեթևս» բաժնետիրական ընկերության նախագահի տեղակալ։
  • 1991-1992 թթ. - «Արմինէկս» ասոցիացիայի փոխնախագահ։
  • 1992-1996 թթ. - Երքաղխորհրդի գործկոմի կապիտալ շինարարության գլխավոր վարչության պետի տեղակալ, ապա՝ պետ։
  • 1996-1997 թթ. - Երևանի քաղաքապետարանի շինարարության բաժնի վարիչ։
  • 1997 թ. - «Գյուղատնտեսական մեծածախ շուկա» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ։
  • 1997-1998 թթ. - «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ փոխտնօրեն։
  • 1998-1999 թթ. - «Երևանգազ» ՊՓԲԸ տնօրեն։
  • 1999 թ. - Էներգապետհսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ։
  • 1999-2001 թթ. - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ի տնօրեն, ապա՝ կապիտալ շինարարության վարչության պետ։
  • 2001 թ. - Երևանի քաղաքապետարանի քարտուղար։
  • 2001 թ. Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ։
  • 2004-2005 թթ. - համատեղությամբ եղել է «Պետպոլիմեր» ՍՊԸ գլխավոր տնօրեն, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ կառավարիչ։
  • 2008 թ. հուլիսի 17-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի էներգետիկայի նախարարի տեղակալի պաշտոնից[1]։

Պարգևներ խմբագրել

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ».