Լևոն Շահումյան
Լևոն Ստեփանի Շահումյան (ապրիլի 25, 1904[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 24, 1971[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային կուսակցական աշխատող, լրագրող, պատմաբան, Անդրկովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1919)։ Բոլշևիկ հեղափոխական Ստեփան Շահումյանի որդին։
Շահումյան Լևոն Ստեփանի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24 1904 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մայիսի 24 1971 |
Վախճանի վայր | Մոսկվա |
Մասնագիտություն | Պատմաբան |
Ազգություն | Հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Բավարար |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Զավակներ | Տատյանա Շահումյան |
Սովորել է Յա․ Մ․ Սվերդլովի անվան կոմունիստական ինստիտուտում (1922-1923 թթ.), ավարտել ՀամԿ(բ)կ ԿԿ-ին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (1948)։ 1918 թվականի հունիս-հուլիսին բանվորական մարտական ջոկատների շարքերում կռվել է թուրքական բանակի դեմ՝ Բաքվի կոմունայի պաշտպանության համար։ Բաքվում խորհրդային ռեժիմի ժամանակավոր անկումից հետո, 1918 թվականի սեպտեմբերին, ձերբակալվել և Բաքվի կոմիսարների հետ բանտարկվել է։ 1919-1920 թվականներին ընդհատակյա հեղափոխական աշխատանք է տարել Բաքվում և Թիֆլիսում։ 1924-1932 թվականներին եղել է կուսակցական աշխատող Ցարիցինում (Վոլգոգրադ) և Դոնի Ռոստովում։ 1932-1940 թվականներին ղեկավարել է մի շարք թերթերի խմբագրություններ, այդ թվում՝ 1941-1946 թվականներին եղել է «Ուրալսկի ռաբոչի» («Уральский рабочий») թերթի պատասխանատու խմբագիր։ 1949 թվականից աշխատել է «Սովետսկայա էնցիկլոպեդիա» հրատարակչությունում, 1954 թվականից եղել է Սովետական մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ և գլխավոր խմբագրի տեղակալ։
Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Шаумян Лев Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Шаумян Лев Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 430)։ |