Լևոն Հարությունյան (բժիշկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Հարությունյան (այլ կիրառումներ)
Լևոն Ասատուրի Հարությունյան (հուլիսի 21 (օգոստոսի 3), 1903, գյուղ Կյադիկսաթըլմիշ, Կարսի մարզ - ապրիլի 20, 1973, Երևան), հայ բժիշկ, հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1941), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1961)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1956)։
![]() | |
Ծնվել է | հուլիսի 21 (օգոստոսի 3), 1903[1][2] |
Ծննդավայր | Գյադիկ-Սաթըլմըշ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | ապրիլի 20, 1973[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1927)[1] և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | հիգիենիստ և դասախոս |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[2] (1940) |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան[1], Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1][2] և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1927 թվականին ավարտել է ԵՊՀ բժշկական ֆակուլտետը։ 1932-1934 թվականներին եղել է ԵԲԻ սննդի հիգիենայի, 1950 թվականից՝ ընդհանուր հիգիենայի ամբիոնների վարիչ։ 1934 թվականին նշանակվել է ընդհանուր հիգիենայի ամբիոնի դոցենտ՝ զինվորական հիգիենայի գծով[3]։ Միաժամանակ՝ 1938-1956 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի սանիտարական փորձագիտության ամբիոնի վարիչ։ 1944-1948 թվականներին և 1969-1971 թվականներին՝ ԵԲԻ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1958-1960 թվականներին՝ ռեկտոր, 1972-1973 թվականներին՝ ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԳՀԻ տնօրենի տեղակալ։
1953-1973 թվականներին եղել է Հիգիենիստների և սանիտար բժիշկների հայկական գիտական ընկերության նախագահը, Հիգիենիստների համամիութենական միության նախագահության անդամ[3], 1953-1973 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր հիգիենիստը։ Հարությունյանի անունով է կոչվում Երևանի սանիտարահակահամաճարակային քաղաքային կայանը[4]։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով[3]։
Գիտական գործունեություն
խմբագրելԳիտական աշխատանքները վերաբերում են մի շարք սննդամթերքների քիմիական կազմի բազմակողմանի ուսումնասիրությանը[3], կոմունալ հիգիենայի հարցերին։ Կարևոր են սննդամթերքների մեջ թունավոր նյութերի առաջացման և սննդային թունավորումների կանխարգելման, ինչպես նաև Հայաստանում հիգիենայի զարգացման պատմության վերաբերյալ Հարությունյանի հետազոտությունները։
Երկեր
խմբագրել- Սննդամթերքների լաբորատոր հետազոտման համառոտ ձեռնարկ։ Երևան, 1951 (համահեղինակ)
- Սանիտարական հիգիենիկ հետազոտությունների համառոտ ձեռնարկ։ Երևան, 1953
- Սննդային թունավորումները և նրանց պրոֆիլակտիկան։ Երևան, 1955
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 40. ISBN 99930-1-001-7.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ Հայկական համառոտ հանրագիտարան. հ. 3: «Հայկական Հանրագիտարան» հրատարակչություն. 1999. էջ 323. ISBN 5-89700-010-7.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Հարությունյան (բժիշկ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 320)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |