Լևոն Խաչատրյան (նկարիչ-մուլտիպլիկատոր)

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Արշավիրի Խաչատրյան (մայիսի 3, 1941(1941-05-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 17, 2002(2002-12-17), Մոսկվա, Ռուսաստան)[1], հայ նկարիչ, մուլտիպլիկատոր, բազմաթիվ գրքերի գրաֆիկական նկարիչ և մուլտհերոսների ստեղծող։

Լևոն Խաչատրյան
Լևոն Արշավիրի Խաչատրյան
Ծնվել էՄայիսի 3, 1941
Ծննդավայր{{{2}}} Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էԴեկտեմբերի 17, 2002
Մահվան վայր{{{2}}} Մոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Ռուսաստան Ռուսաստան և Հայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1973)
ՄասնագիտությունՆկարիչ
Նկարիչ-մուլտիպլիկատոր
Գրաֆիկական նկարիչ
Կայքkhatchatrian.ru/ru/cartoons.html

Կենսագրություն

խմբագրել

Լևոն Խաչատրյանը ծնվել է 1941 թվականի մայիսի 3-ին Երևանում, աճպարար Արշավիր Խաչատրյանի ընտանիքում։ Նկարել սկսել է դեռևս վաղ տարիքից։ 1962 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի գեղանկարչության քոլեջը։ 1965 թվականին վերադարձել է բանակից։ 1967 թվականին ծնողների կամքին հակառակ մեկնում է Մոսկվա՝ ընդունվելու Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի նկարչության ֆակուլտետ։ 1968 թվականին հանդիպել է իր ապագա կնոջ՝ Լարիսայի հետ, իսկ 1970 թվականին ծնվել է նրանց դուստրը։ 1973 թվականին ավարտելով ինստիտուտը՝ վերադառնում է Հայաստան և սկսում է աշխատել «Հայֆիլմ» հեռուստաստուդիայում։ Երեք տարիների ընթացքում նկարահանվել է չորս անիմացիոն ֆիլմեր. հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարի հեղինակ։ 1975 թվականին վերջնականապես տեղափոխվում է Մոսկվա՝ ընտանիքի մոտ և սկսում աշխատել «Սոյուզմուլտֆիլմ»-ում։ 7 տարիների ընթացքում լույս է տեսել 8 մուլտֆիլմ, այդ թվում՝ «Բոբիկը՝ Բարբոսին հյուր» (ռուս.՝ «Бобик в гостях у Барбоса») և «Պրոստոկվաշինո»-ի 2 սերիաները։ Վերջինիս հերոս Փոստատար Պեչկինի կերպարն ամբողջությամբ ստեղծվել է Լևոն Խաչատրյանի կողմից։ Մուլտֆիլմերում աշխատելուն զուգահեռ զբաղվել է նաև գրքերի և թերթերի գրաֆիկայով, ծաղրանկարների ստեղծմամբ։

1982 թվականին սրտի կաթված է ստացել։ Վերակենդանացման բաժանմունքից դուրս գրվելիս որոշում է կայացրել թողնել մուտիկպլիկացիան։ 1983 թվականից հանդես է եկել որպես անկախ նկարիչ-գրաֆիկ։

2002 թվականի դեկտեմբերի 17-ին հեռացել է կյանքից։

Մուլտֆիլմեր

խմբագրել

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Խորհրդային մուլտֆիլմ «Երեքը Պրոստոկվաշինոյից» և «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» մուլտֆիլմերի հերոս Քեռի Ֆյոդորի մոր կերպարը Խաչատրյանն ստեղծել է իր կնոջ՝ Մարիայի կերպարով։
  • Նույն մուլտֆիլմերի հերոս Պեչկինի կերպարն ստեղծել է միայնակ։
  • երբ 1967-ին մեկնում է Մոսկվա ինստիտուտ ընդունվելու ցանկությամբ, Խաչատրյանը հեշտությամբ հանձնել է բոլոր քննությունները՝ նկարչություն, ԽՍՀՄ պատմություն, գեղանկարչություն, բացառությամբ ռուսերենի (նա դժվարացել է խոսել այդ լեզվով), բայց հանձնաժողովը, տեսնելով նրա բարձր գնահատականները, չի ցանկացել բավարար գնահատել։ Հավաքած բալեով Խաչատրյանն ընդունվել է։
  • Խաչատրյանը սիրել է ստեղծագործել գիշերը, երբ բոլորը քնած են ու իրեն չեն խանգարում։ Այդ պայմաններում նա ստեղծել է բազմաթիվ հերոսներ, տարբեր մտքեր ու գաղափարներ են ծնվել և դարձել իրականություն։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել