Սեմբոն (ռուս.՝ Сэмбо), 1976 թվականին նկարված խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ[1]։ Մուլտֆիլմը նկարահանվել է Էկրան ստեղծագործական միությունում, ըստ Յուրի Ելիսեևի պիեսների մոտիվների։

Սեմբոն
Տեսակմուլտֆիլմ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան

Ֆիլմի նկարահանմանը մասնակցել են Վորոնեժի Շուտ տիկնիկային թատրոնի դերասանները։ Երգի տեքստի հեղինակը Միխայիլ Պլյացկովսկին է։

Սյուժե խմբագրել

Սեմբոն ջունգլիներում ապրող մի այծքաղի որդին է։ Այծքաղը միշտ շատ հոգ էր տանում իր երեխայի համար, ուստի նրան նախազգուշացրել էր բոլոր վտանգների մասին, որոնք կարող էին հետապնդել նրան ջունգլիներում։ Սեմբոյի համար ամենազարհուրելի և սարսափելի գազանն առյուծն էր, այսպես է ասել մայրիկը։ Սեմբոն դեռ շատ փոքր էր, ուստի ուզում էր գնալ և տեսնել, թե ով է առյուծը, և ինչու են բոլորը նրանից վախենում։ Տեղի շնագայլը խոստանում է Սեմբոյին ցույց տալ առյուծին և առաջարկում է ցույց տալ ճանապարհը։ Լավ է, որ շնիկը և կապիկները, որոնք լսել էին այդ ամենը, ժամանակ որոշում են փրկել այծքաղի փոքրիկ որդուն փորձանքից։ Եթե նրանք չլինեին, Սեմբոն կարող էր ընկնել առյուծի ճանկը կամ սարսափելի կոկորդիլոսի ատամների տակ։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ` Ա. Դոմբրովիչ
  • Ռեժիսոր` Օլգա Ռոզովսկայա
  • Բեմադրող նկարիչ` Լևոն Խաչատրյան
  • Օպերատոր` Եվգենի Տուրևիչ
  • Հնչյունային օպերատոր` Վիտալի Ազարովսկի
  • Մոնտաժող` Նինա Բուտակովա
  • Խմբագիր` Ե. Խոդինա
  • Նկարահանող խումբը ներկայացված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեմբոն» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում

Արտաքին հղումներ խմբագրել