Լևոն Արսլանյան

հայ բժիշկ

Լևոն Միքայելի Արսլանյան (գրվել է նաև Ասլանյան, կոչել են նաև Լևոն Արսլան, 1867, Խարբերդ, Խարբերդի գավառ, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915, Գյումուշխանե, Գյումուշխանեի գավառ, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ։

Լևոն Արսլանյան
Ծնվել է1867
ԾննդավայրԽարբերդ, Խարբերդի գավառ, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1915
Մահվան վայրԳյումուշխանե, Գյումուշխանեի գավառ, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՄե­զի­րեի Սուլ­թա­նիե (պե­տա­կան) երկ­րոր­դա­յին վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՏրա­պի­զո­նի թա­ղա­պե­տա­կան բժիշկ

Կենսագրություն խմբագրել

Լևոն Արսլանը ծնվել է 1867 թվականին, Խար­բեր­դի նա­հան­գի Խար­բեր­դի գա­վա­ռի Մե­զի­րե քաղաքում՝ կաթոլիկ ծնողների բազմազավակ ընտանիքում։ Բժիշկներ` Զարեհ Պողոս, Արտաշես ու Հրանտ Արսլանյանների եղբայրն է։

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայ կաթոլիկների ծխական դպրոցում, այնուհետև սովորել Մեզիրեի Սուլթանիե (պետական) երկրորդային վարժարանում։ 1905 թվականին ավարտել է Կ. Պոլ­սի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Երկար տարիներ Տրապիզոնի թաղապետական բժիշկ է աշխատել և հայ, հույն ու թուրք բնակչության շրջանում մեծ հարգանք վայելել։ Ամուսնացած է եղել և 2 զավակ ունեցել՝ Հիլտա և Քայել։

1915 թվականի մայիսին ընտանիքի անդամների և եղբոր՝ Արտավազդ Արսլանյանի հետ տեղահան է արվել։ Դարձել է Տրապիզոնի առողջապահական տնօրեն բժիշկ Ալի Սայիբի սադրանքների զոհը։ Այդ վայ-բժշկին կոչել են նաև «Երե­խա­ներ թու­նա­վո­րող»։ Այդ ընթացքում հիվանդացել է ժանտախտով ու ապաքինվել։ 1915 թվականի հունիսին կամ հուլիսին, Կարինի զինվորական հրամանատարից հեռագիր է ստացել, թե զինվորական հիվանդանոցի բժիշկ է նշանակվել։ Մի քանի օրից եղբոր՝ Հրանտի և այլոց հետ իր վարձած կառքով ճամփա է ընկել դեպի Կարին։ Գյումյուշխանե հասնելուն պես, օսմանյան բանակի զինվորները Ալի Սայիբի հրամանով նրան, Հրանտ եղբորը և մյուս ճամփորդներին մի ախոռ են տարել և սպանելու պատրաստվել։ Բժիշկը խնդրել է իրեն սպանել մի գնդակով, սակայն թուրքերը 48 տարեկան Լևոնին ու եղբորը սրախողխող են արել։ Ականատես զինվորներից մեկը, ազգությամբ հույն, բժիշկ եղբայրներին գիշերը գաղտնիորեն տարել և թաղել է մի փոսում։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965 թվականներ), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Սահակյան Լիլիկ, Ոճրագործները չխնայեցին նույնիսկ մարդու կյանքը փրկողներին, «Առողջապահություն», Երևան, 1965, թ. 4:
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Խաչատրյան Լ., Բաբլումյան Ա., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թվականներ), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։