Հրանտ Արսլանյան

հայ բժիշկ

Հրանտ Միքայելի Արսլանյան (188), Խարբերդի նահանգի Խար­բեր­դի գա­վա­ռի Մեզիրե քաղաք - 1915), հայ բժիշկ։

Հրանտ Արսլանյան
Ծնվել է1886
ԾննդավայրԽարբերդի նահանգի Խար­բեր­դի գա­վա­ռի Մեզիրե քա­ղա­ք
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Դավանանքկաթոլիկություն
ԿրթությունՍուրբ Ժոզեֆի համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Ռազմական ծառայությունՕսմանյան բանակ

Կենսագրություն խմբագրել

Հրանտ Արսլանյանը ծնվել է 1886 թվականին, Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Մեզիրե քաղաքում՝ կաթոլիկ ծնողների բազմանդամ ընտանիքում։ Բժիշկներ Զարեհ Պողոս, Արտաշես ու Լևոն Արսլանյանների եղբայրն է։

Նախնական կրթությունն ստացել է Մեզիրեյի հայ կաթոլիկների ծխական դպրոցում։ 1911 թվականին երկրորդային կրթությունն ստացել է Կաթոլիկ եկեղեցու կապուչին միաբանների քոլեջում։ 1911 թվականի աշնանը, եղբոր՝ Ռուբենի հետ մեկնել է Բեյ­րութ և ընդունվել Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որտեղ Ռուբենն արդեն մեկ տարի սովորում էր։ 1914 թվականի ամռանը, երբ դեռ չէր սկսվել Առաջին համաշխարհային պատերազմը, այցելել էր Մեզիրե, տեսնելու ծնողներին, մինչդեռ Ռուբենն ավագ եղբոր՝ հալեպաբնակ բժիշկ Զարեհ Պողոս Արսլանյանի տանն էր մնացել։ 1914 թվականի աշնանը զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժշկի օգնական ծառայելու ուղարկվել Կարինի ռազմաճակատը։ Բանակում վարակվել և հիվանդացել է ժանտախտով։ Ապաքինման համար արձակուրդ է վերցրել և գնացել Տրապիզոնում բնակվող եղբոր՝ բժիշկ Լևոն Արսլանյանի մոտ։

1915 թվականի հունիսին/հուլիսին, եղբոր՝ Լևոնի հետ կառքով ուղևորվել է Կարին, որտեղ Լևոնը զինվորական հիվանդանոցի բժիշկ պիտի աշխատեր։ Գյումյուշխանե հասնելուն պես, օսմանյան բանակի զինվորները Տրապիզոնի առողջապահական տնօրեն, բժիշկ Ալի Սայիբի հրամանով՝ երկու եղբայրներին՝ 29 տարեկան Հրանտին, Լևոնին և մյուս ճամփորդներին մի ախոռ են տարել և սրախողխող արել։ Ականատես զինվորներից մեկը, որ ազգությամբ հույն էր, բժիշկ եղբայրներին գիշերը գաղտնիորեն տարել և թաղել է մի փոսում։

Գրականություն խմբագրել

  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Իսթանպուլ, 1940։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։