Խարբերդ, գավառ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում։ Վարչական կենտրոնը Խարբերդ քաղաքն է։ Գտնվում է Արածանիի ստորին հովտում, վիլայեթի կենտրոնում։

Գավառ
Խարբերդ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
ՏեղաբնականունԽարբերդցի
Ժամային գոտիUTC+3

Համապատասխանել է Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Անձիտ գավառին։

ԱշխարհագրությունԽմբագրել

Գավառն արևմուտքից և հարավից սահմանակից է Մալաթիայի գավառին, հյուսիսից՝ Սեբաստիայի վիլայեթին, արևելքից Դերսիմի գավառին, հարավ-արևելքից Դիարբեքիրի վիլայեթին։

Գավառով են հոսում Արևմտյան Եփրատ և Արածանի գետերը։ Բացի այդ գավառն ուներ առատ և սառնորակ ջրեր։

Խարբերդում աճում էր բրինձ, բամբակ, գարի, եգիպտացորեն, խաղող, ցորեն, ծխախոտ և այլն։

ԿլիմաԽմբագրել

Կլիման նպաստավոր էր և առողջարար։

ՊատմությունԽմբագրել

Օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում՝ XVI-XVII դարերում համարվել է կայսերական գավառ և Խարխութ անվանումով մտել է Դիարբեքիրի նահանգի կազմի մեջ։

XX դարում նոր կենտորնի անվանումով կոչվել է Մեմուրեթ-ուլ-Ազիզ։

1880-ական թվականներին մոտ 1000 հայ արտագաղթել են ԱՄՆ։ 1895 թվականի ջարդերի ժամանակ հայկական 58 գյուղերի բնակչությունը մասամբ հավատափոխվել է, մասամբ կոտորվել։ Այրվել է 1861 տուն։ Կողոպտվել է 6023 հայ ընտանիք։ Ըստ թուրքական աղբյուրների 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ տարահանվել է 50 024 հայ։ Կենդանի մնացածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ Հայ մամուլի 1888 թվականին Խաբերդն ուներ 68 գյուղ՝ 70 000 բնակչով։ 1892 թվականին ուներ 25 340 հայ և 2265 այլազգի (թուրք, քուրդ, ասորի) բնակչություն։ Ըստ Ս. Էփրիկյանի 1903 թվականին ուներ 40 000 հայ և 19 418 այլազգի բնակիչ։

1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին գավառն ուներ 65 000 հայ բնակիչ։

ՏնտեսությունԽմբագրել

Խարբերդը կապված էր Սև ծովի Սամսոն, Տրապիզոն, Օրդու, Կերասոն և Միջերկրականի ափի Իսքենդերուն նավահանգիստների հետ։

Հայտնի էր իր մրգերով՝ խնձոր, տանձ, ծիրան, թուղթ և սև սալոր։ Գավառի չիրն արտահանվում էր։

1885 թվականից արտահանվում էր բուրդ, մորթեղեն, գորգեր, մետաքսեղեն, կաշի, օճառ, մեղր և հաշիշ, որը գավառ էր մուտք գործել 1876 թվականից։ Ներմուծվում էր կտավեղեն, գոմեշի կաշի, թուղթ, երկաթ, նավթ, ներկ, շաքար և այլն։

Օգտակար հանածոներԽմբագրել

Գավառն ուներ քարհանք, քարածուխ և պղնձի 3 հանք։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Խարբերդն ուներ Աբդլմսեհի, Ս. Հովհաննու, Ս. Գևորգի (Գուլե գյուղի մոտ), Ս. Գևորգի վանքերը։

ԿրթությունԽմբագրել

Գավառում գործում էր մի քանի վարժարան։

Վարչական բաժանումԽմբագրել

XIX դարի վերջերին ուներ 3 գավառակ[1].

XIX դարի վերջին գավառն ուներ 68-80 գյուղ, որից 60-ը հայաբնակ շեն գյուղեր էին։

Հայաբնակ գյուղերԽմբագրել

Խարբերդի հայաբնակ գյուղերից էին[1].

  1. Ալ Մեզիրե
  2. Ախոռ
  3. Աղնցիք
  4. Աստղիկ
  5. Արփավոտ
  6. Բազմաշեն
  7. Բարջանճ
  8. Գեղվանք
  9. Գոմք
  10. Երդմնիկ
  11. Իչմե
  12. Խոխ
  13. Խուլագյուղ
  14. Խույլու (Թլկատին)
  15. Ծովք
  16. Կարմրի
  17. Հաբուսի
  18. Հին Ագարակ
  19. Հյուսեյնիկ
  20. Հնձվոր
  21. Հողե
  22. Մանազուր
  23. Մեզիրե (Եղեգի, Սուրսուրի, Քեսիրիկ)
  24. Մորենիկ
  25. Մուզուր Օղլու
  26. Մուսե
  27. Շամուշի
  28. Շեյխ Հաջի
  29. Շենթիլ
  30. Չորգեղ
  31. Վարդաթիլ
  32. Վերին Մեզիրե
  33. Քեորբե
  34. և այլն

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 700