Լևոն Ասլանյան (նկարիչ)

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Ասլանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Ասլանյան (ապրիլի 29, 1964(1964-04-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Լևոն Ասլանյան
Ծնվել էապրիլի 29, 1964(1964-04-29) (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1983) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1992)
Մասնագիտություննկարիչ
Ժանրգրաֆիկա
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Լևոն Ասլանյանը ծնվել է 1964 թվականին Երևանում։ 1979-1983 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1986-1992 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[1]։ 2000 թվականից Հայաստանի նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային նկարիչների միության անդամ է։

Ցուցահանդեսներ խմբագրել

1988 թվականից մասնակցում է ցուցահանդեսների։

  • 2012 թվականին Խմբակային ցուցահանդես, «Աբրահամյան» ցուցասրահ, Երևան, Հայաստան
  • 2010 թվականին Անհատական ցուցահանդես «Open World» կենտրոն, Մոսկվա, ՌԴ
  • 2007 թվականին Ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, Նարեկացի արվեստի միություն, Երևան, Հայաստան
  • 2007 թվականին Խմբակային ցուցահանդես, UGAB, Փարիզ, Ֆրանսիա
  • 2007 թվականին Խմբակային ցուցահանդես, «Artscenik» ցուցասրահ, Լիոն, Ֆրանսիա
  • 2007 թվականին Էքսպո-Ռոտերդամ, Նիդերլանդներ
  • 2006 թվականին Անհատական ցուցահանդես, «En Passant» ցուցասրահ, Նիդերլանդներ
  • 2003 թվականին Խմբակային ցուցահանդես, «NorEon» ստեղծագործական կենտրոն և «Art Film» ցուցասրահ, Երևան, Հայաստան
  • 2001 թվականին Open studio, Բոստոն, ԱՄՆ
  • 2001 թվականին Խմբակային ցուցահանդես, «Space 12», ցուցասրահ, Բոստոն, ԱՄՆ
  • 2001 թվականին Անհատական ցուցահանդես, «Tanasis» ցուցասրահ, ԱՄՆ
  • 2000 թվականին Դանթեին նվիրված ցուցահադնես, Ռավեննա, Իտալիա
  • 1999 թվականին Անհատական ցուցահանդես Gallery «Fe», Երևան, Հայաստան
  • 1999 թվականին Խմբակային ցուցահանդես, Մոնպելիե, Ֆրանսիա
  • 1999 թվականին Անհատական ցուցահանդես «Արշիլ Գորկի» ցուցասրահ, Տորոնտո, Կանադա
  • 1998 թվականին Անհատական ցուցահանդես «Citadel Fine Arts» ցուցասրահ, Տորոնտո, Կանադա
  • 1996 թվականին Անհատական ցուցահանդես «Citadel ցուցասրահ, Տորոնտո, Կանադա
  • 1994 թվականին Անհատական ցուցահանդես «Voskhod» ցուցասրահ, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել