Լևոն Աղասի Առուստամյան, (մարտի 2, 1886(1886-03-02)[1], Քարահունջ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1937), բանվոր-հեղափոխական, Անդրկովկասում հեղափոխական շարժման մասնակից։

Լևոն Առուստամյան
Ծնվել էմարտի 2, 1886(1886-03-02)[1]
ԾննդավայրՔարահունջ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1937
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱնդամությունԲաքվի խորհուրդ[1]

Կենսագրություն խմբագրել

ԽՄԿԿ անդամ 1904 թվականից։ Ծնվել է մայիսի 2-ին, Քարահունջ գյու]ում։ 1899-ին տեղափոխվել է Բաքու, որտեղ 1902-ից ընդգրկվել է հեղափոխական շարժումների մեջ։ Բազմիցս ձերբակալվել է։ 1911-ին, չորսամյա բանտարկությունից հետո, արտաքսվել է Զանգեզուր, բայց շուտով «Արզումանով» ազգանունով նորից վերադարձել է Բաքու։ 1917-ին ընտրվել է Բաքվի խորհրդի անդամ, մարտնչել Բաքվի կոմունայի հաղթանակի համար։ 1918–1919 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Հյուսիսային Կովկասում, այնուհետև մասնակցել է Ադրբեջանում սովետական իշխանության հաստատմանը։ 1920-ին եղել է 11-րդ կարմիր բանակի հեղռազմխորհրդի հատուկ լիազոր Լեռնային Ղարաբաղում և Զանգեզուրում, գավառային կուսկոմիտեի բյուրոյի անդամ, գավառային հեղկոմի նախագահ։ Եղել է ԽՍՀՄ խորհուրդների II համագումարի, Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների II համագումարի պատգամավոր։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 552