Լևոն Ալիզռնանցի (ծննդյան թվականն անհայտ է, գյուղ Ալիզռնան, Մշո դաշտ - 1893, Խնուս), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, հայդուկային շարժման սկզբնավորողներից։ Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Գործակցել է Արաբոյի հետ, որի ձերբակալությունից հետո գլխավորել Է նրա հայդուկային խումբը։ Գևորգ Չավուշի հետ իրականացրել Է Արաբոյին մատնող Ալիզըռնան գյուղի դավաճան ռես (գյուղապետ) Կրպոյի ահաբեկմանը։ 1890 թվականին անցել է Կովկաս։ 1893 թվականի գարնանը Սասունի ապստամբներին օգնելու նպատակով Արաբոյի խմբի կազմում Կարսի մարզից անցել է ռուս-թուրքական սահմանը` ուղղություն վերցնելով Խնուս-Մուշ։ Ճանապարհին` Խոզլուի սարերի մեջ քրդերի հետ կռվի ժամանակ Ալիզռնանցի Լևոնը սպանվել է։

Լևոն Ալիզռնանցի
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԱլիզռնան, Մուշ, Թուրքիա
Մահացել է1893 թվականի գարուն
Մահվան վայրԽնուս, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Մայրենի լեզուհայերեն
Մասնագիտությունֆիդայի
ԿուսակցությունՀՅԴ

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։